Ադրբեջանցիները բան են պահանջել, մերոնք պատասխան են տվել, որից էլ մարտական գործողություններ են ծագել (video)

Առաջնագծում այս պահին հարաբերական անդորր է, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մարտական գործողություններ չկան, դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել», - նշեց նա:

«Չկրակելու հրաման կա՞» հարցից ՔՊ-ական պատգամավորը հունից դուրս եկավ:

«Լսեք՝ ինչ եմ ասում՝ նման սադրիչ հարցեր այլևս չտաք, որովհետև դուք դրանով բանակի մեջքն եք կոտրում: Ադրբեջանական պիկապը մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի բանակցեն, այդտեղ անընդհատ բանակցություն է ընթանում, եկել, բան են պահանջել, պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն: Պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել: Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ «խի՞ եք արել», չենք անում, ասում եք՝ «խի՞ չկրակեցիք»», - նշեց Խաչատրյանը:

Նա վստահեցրեց՝ բանակը երեկ իր առջև դրված խնդիրը շատ հստակ կատարել է:

«Մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել, իհարկե, մարտական գործողություններն ավարտվել են մեր զինծառայողների զոհվելով, փառք ու պատիվ նրանց, բայց բանակը երեկ իր առջև դրված խնդիրը փայլուն կատարել է, դժվարությամբ, բայց փայլուն կատարել է ու շատ լավ է, որ այս պահին խաղաղություն է ու անդորր», - նշեց Արմեն Խաչատրյանը:

Հարցին՝ ի՞նչ են բանակցում, ՔՊ-ականը հեգնեց. «Ասում են՝ եկեք Արցախը տանք ձեզ. չգիտե՞ք՝ ինչ են բանակցում, ինչ են պահանջում, ամեն ինչ անում են, որ մեր ինժեներական աշխատանքները չիրականացվեն, այնտեղ շատ լուրջ, մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, ինչը ադրբեջանցիների դուրը չի գալիս»:

Մարտը դադարեցնելու հարցում որևէ միջնորդություն չի եղել. դադարեցվել է ՀՀ ու Ադրբեջանի համապատասխան ներկայացուցիչների խոսակցությունների ու բանակցությունների արդյունքում:

«Հարցն այսպես է դրվել՝ շարունակո՞ւմ ենք կռվել, զոհեր, վիրավորներ, դառնում է պատերա՞զմ, թե՞ դադարեցվում է ու դադարեցվել է: Դադարեցման մեջ, վստահ եմ, մեծ դեր է ունեցել երեկվա դիրքերում ամուր կանգնելն ու պատասխան հարված տալը», - հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավորը:

Նա ընդգծեց՝ ամեն վայրկյան կարող էսկալացիա գնալ:

«Ամեն վայրկյան կարող ենք իրենց տարածքից վռնդել, բայց դա կարող է վերածվել էսկալացիայի ու մասշտաբային պատերազմի, իսկ մասշտաբային պատերազմի ընթացքում գաղտնիք չէ՝ ինչքան են մեր ռեսուրսները ու արդյոք կարող ենք դիմակայել ու ինչքան կարող ենք դիմակայել: Բանակը հաստատ խնդիր չունի, կարող է մի ժամվա մեջ բոլորին վտարել, բայց պետք է հաշվի առնել հետագան», - նշեց Խաչատրյանը:

Նա ասաց, թե ադրբեջանցիները ինժեներական աշխատանքներ են անում այն վայրերում, որոնք հայկական կողմը համարում է, որ իր վարչական տարածքներն են:

«Ամբողջ սուր պրոցեսը հենց սրա մեջ է ու չի հանդուրժվելու մեր կողմից: Այն, ինչը մեր տարածքում է, պետք է լինի մերը», - ասաց նա:

դիտվել է 712 անգամ
Լրահոս
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչները ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am