Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը դեմ Ռուսաստանի խաղաղարար միսիային, բայց ինչո՞ւ է դրան դեմ Հայաստանը

Հերթական իրադարձությունը, որը հակառուսական տրամադրությունների նոր ալիք առաջացրեց Հայաստանում եւ Արցախում, Հայաստանից Ստեփանակերտ ուղեւորված եւ այդպես էլ տեղ չհասած ավտոբուսների պատմությունն էր: Ինչպես գիտենք, ապրիլի 4-ի ուշ երեկոյան ռուս խաղաղապահները, ադրբեջանական կողմի հետ ունենալով պայմանավորվածություն, փորձել են 27 հոգու ավտոբուսներով Հայաստանից տեղափոխել Արցախ, սակայն չեն կարողացել անվտանգ տեղ հասցնել: Ադրբեջանցի էկոակտիվիստները՝ զինյալների ուղեկցությամբ, կանգնեցրել են ավտոբուսները, ազերիներից մեկը նույնիսկ ներս է մտել: 4 ժամ Շուշիի մոտակայքում կանգնելուց հետո 23 հոգի՝ հոգեբանորեն ճնշված եւ նյարդային վիճակում, վերադարձվել են Գորիս, իսկ 4 կանայք, որոնց վիճակը վատացել էր, ադրբեջանական շտապօգնության մեքենաներով տարվել են Ստեփանակերտ: «Հրապարակ»-ը մի քանի հարց ուղղեցինք ռուս վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովին:

-Հայաստանում մարդիկ քննարկում են ռուս խաղաղապահների պահվածքը։ Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի թե՞լն են թելում, թե՞ չունեն այլեւս իրավիճակի վրա ազդելու հնարավորություն, եւ ազերիներն ուղղակի անտեսում են նրանց: Օրինակ, կար պահանջ՝ հեռանալ լեռնային ճանապարհից, բայց ադրբեջանական կողմը դա չկատարեց: Ո՞րն է խնդիրը:

-Այս ամենը տարակուսանք է առաջացնում: 100 օր եւ ավելի ընթանում է հակամարտությունը Լաչինի միջանցքի գոտում, ինչի՞ են ուզում հասնել ադրբեջանցիները՝ այսչափ լարելով հարաբերությունները Հայաստանի հետ, դժվար է հասկանալ: Ընդհանուր կոնտեքստում դա տապալում է խաղաղության պայմանագրի նախապատրաստությունը, բանակցային գործընթացը՝ առհասարակ, որն առանց այդ էլ հազիվ է առաջ շարժվում: Ի դեպ, դեռ հարց է, թե ով է առաջ տանում այդ խաղաղ գործընթացը՝ Արեւմո՞ւտքը, թե՞ Մոսկվան: Վերջերս, Արարատ Միրզոյանի այցից հետո, ոնց որ թե տպավորություն կար, թե ձեռք բերվեց պայմանավորվածություն, եւ Հայաստանը վերադարձել է Մոսկվայի կողմը: Բայց տատանումներն Արեւմուտքից Արեւելք եւ հակառակը՝ անկայուն իրավիճակ են ստեղծում, որից օգտվում են էկոակտիվիստները եւ ոչ միայն նրանք: Կան որոշակի ուժեր նաեւ՝ ես կասկածում եմ՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, որոնք հետաքրքրված են այդ լարման պահպանմամբ ու նոր օջախների ստեղծմամբ: Սա տեղի է ունենում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կտրուկ եւ աննախադեպ սրման ֆոնին, ինչը պետք է հաշվի առնել: Եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ այս հունով, դա կարող է բերել լոկալ զինված կոնֆլիկտի: Ստեղծվում է լարվածության իրական պոտենցիալ օջախ Լաչինում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այսինքն՝ ապակայունացվում է իրավիճակը: Երկրորդն էլ՝ տապալվում է ռուսական «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը Ռուսաստանը փորձում էր իրականացնել՝ հայտնվելով տրանսպորտային եւ կոմունիկացիոն մեկուսացման մեջ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: Նա սկսեց ակտիվ գործել Հյուսիս-հարավ երթուղու ուղղությամբ, եւ պատահական չէ, որ հենց այս շրջանում է ի հայտ գալիս լարվածությունը: Աշխատում է նաեւ երրորդ ուժի գործոնը, որն ամեն ինչ անում է՝ լարվածությունը պահելու եւ զինված կոնֆլիկտի եզրագծին հասցնելու: Ինչ վերաբերում է կոնկրետ միջադեպերին, թե քանի մարդ որտեղից եկավ ու չկարողացավ գնալ՝ սրանք տեղային նշանակության սյուժեներ են, որոնք վերահսկելը շատ բարդ է:

-Ի վերջո, մարդիկ ասում են, որ մեղավոր են ռուսները, որոնք պարտավորություն ունեին՝ լուծել այդ տեղային նշանակության կոնֆլիկտները, բայց չեն կարողանում, ինչո՞ւ չեն կարողանում:

-Իհարկե, Լաչինի միջանցքը պետք է լինի ռուսաստանյան խաղաղապահների պատասխանատվության գոտում, բայց թե ինչու է այսպիսի վարք դիտարկվում, դժվար է ասել: Իմ կարծիքով, այստեղ երկակի ստանդարտների խաղ է գնում: Հայաստանն ու Ադրբեջանը խաղարկում են ռուսական քարտեզները, դա փաստ է: Որովհետեւ եթե հայերը պրոցեսը թեքում-տանում են դեպի Արեւմուտք, ապա ինչո՞ւ է նույն ուղղությամբ գնում Ադրբեջանը, եթե նրան ամեն ինչ ձեռք է տալիս եւ, ինչպես դուք եք ասում՝ ռուսները նրանց են աջակցում: Ալիեւն այնտեղ գնաց, չէ՞, Արեւմուտքի հովանու ներքո ստորագրելու պայմանագիրը: Ռուսաստանն էլ պատասխանեց նրանով, որ բարձրացրեց խաղաղապահների կարգավիճակի հարցը: Լավ, հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը դեմ Ռուսաստանի խաղաղարար առաքելությանը: Որովհետեւ այդ տարածքը՝ Լեռնային Ղարաբաղը, նա համարում է իրենը, բայց ինչո՞ւ է դրան դեմ կանգնում Հայաստանը, որն Արցախը հայտարարում է անկլավ Ադրբեջանի տարածքում եւ միջազգային վերահսկողության գոտի, այսինքն՝ ՄԱԿ-ից է երաշխիքներ պահանջում: Տեսեք, ինչքան են համընկնում դիրքորոշումները: Ռուսներին դեմ են ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները, եւ մենք, ի վերջո, հայտնվում ենք ինչ-որ հեռակա դերում, որովհետեւ մենք պետք է մեր խաղաղապահներին ապահովենք անհրաժեշտ ամեն ինչով, կոմունիկացիոն հնարավորություններով եւ այլն՝ Հայաստանի տարածքով, բայց ոչ Ադրբեջանի: Իրավիճակն արտառոց է: Ի վերջո, այս ամենը կհոգնեցնի մեր նախագահին: Նա նրանց կկանչի մի ինչ-որ տեղ, ասենք՝ Սոչի, եւ բռունցքը սեղանին խփելով՝ կարգի կհրավիրի: Իսկ առայժմ մենք փորձում ենք կրքեր զսպել: Կստացվի, թե ոչ՝ չգիտեմ:

-Եթե խաղաղապահները մարդկանց են տեղափոխում կոնֆլիկտային տեղանքով, չէ՞ որ պետք է լինեն նաեւ ոստիկաններ, շտապօգնության մեքենաներ, հաշվի առնելով հնարավոր վտանգները: Այս ամենը մտնում է, չէ՞, խաղաղապահների արսենալի մեջ: Ինչո՞ւ այս ամենը չկա:

-Ոչ, այս ամենը խաղաղապահների կարգավիճակի հարցեր են, որոնք նրանք բարձրացնում են հայկական եւ ադրբեջանական կողմերի առաջ: Օրինակ, պե՞տք է ռուսաստանյան խաղաղապահներն այնտեղ ունենան շտապօգնության մեքենաների կորպուս, ունենա՞ն արդյոք հսկիչ անցակետեր, քանի՞ մարդ բաց թողնեն միաժամանակ, լինե՞ն արդյոք ժամանակավոր պահման կետեր եւ այլն: Երբ որ ռուսական կողմը լիազորությունների ընդլայնման հարց է դնում, հենց սա նկատի ունի: Այս ամենը պետք է կանոնակարգված լինի, չէ՞: Բայց Ադրբեջանն ու Հայաստանը դրան չեն գնում: Նրանք, ըստ էության, խոսակցություն չեն տանում: Ռուսներն էլ ասում են՝ դե, չեք ուզում, ոնց ուզում եք: Մենք մեր ԲՏՌ-ներով կտանենք Ռուսաստանից Ստեփանակերտ ուղարկած «տուշոնկան», իսկ բնակչությանը եթե այս ամենը դուր է գալիս, այդպես էլ ապրեք:

-Երկար ժամանակ է՝ ճանապարհը փակ է, իրավիճակն էքստրեմալ է, արդեն ոստիկանների սպանություններ են եղել՝ դուք գիտեք, եւ այս արսենալը վաղուց պետք է գործադրվեր:

-Եթե Երեւանը գնաց դեպի Արեւմուտք, երբ որ այդ գոտում հայտնվեցին եվրոպացի դիտորդները, ձեզ մոտ սկսվեց այդ սցենարը: Խնդրեք, թող զորք մտցնեն: Մակրոնը ձեզ ինչ-որ բան խոստացե՞լ է, Միշելը ձեզ խոստացե՞լ է՝ ոչ: Դե թող նրանք մտցնեն իրենց զորքերը: Ի՞նչն է խանգարում Հայաստանին՝ անկախ Ռուսաստանից, անկախ Ադրբեջանից, ստորագրել ավտոնոմ պայմանագիր ֆրանսիացիների, անգլիացիների հետ: Սիրիան Ռուսաստանի հետ ստորագրեց, եւ Ռուսաստանն իր զորքն ուղարկեց Սիրիա: Դուք էլ ստորագրեք, եթե, իհարկե, այդ ամենը «բլա-բլա» ու «լյա-լյա» չէ, ու դատարկ խոսակցություններով նրանք չեն լարում իրավիճակը, իսկ դուք ռուսների վրա եք ջարդում այդ լարումը:

-Բայց Ձեր ասած հակառուսական տրամադրությունները միայն մեր իշխանավորների մոտ են: Ժողովրդի մոտ դրանք քիչ են: Իսկ այսպիսի միջադեպերից հետո արդեն ժողովուրդն էլ է երես թեքում:

-Դա նման է այն ջրհորի մեջ թքելուն, որից խմում ես: Բայց հայերը խելացի, գրագետ ժողովուրդ են, շատ լավ հասկանում են, թե ինչ կատաստրոֆիկ իրադարձությունների կարող են բերել իշխանական կոնյունկտուրայի գործողությունները:

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am