Տեղ գյուղում հաստատված թուրքից Անդրանիկ Քոչարյանը դեռ ակնկալիքներ ունի (video)

Երբ խոսվում էր Տեղ գյուղի հատվածում սահմանային վիճակի բարելավման մասին, խոսքը այն քննարկումների մասին է, որոնք պետք է բերեն դրան. Շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում հետ են քաշվել ՀՀ տարածքներից:

«Շփումները հույս են ներշնչել, որ զրույցները, կարծես, փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի: Մենք պետք է ելնենք նրանից, որ այն, ինչը մերն է՝ մերն է: Իրենք էլ պետք է հասկանան, որ այն, ինչ մերն է, իրենք պետք է աշխատեն հեռու մնալ, որովհետեւ աշխարհն էլ է փոխվում, դիրքերն էլ են փոխվում: Մենք ժամանակին շատ ավելի վատ դիրքեր ենք ունեցել, դիրքերն էլ ենք բարելավել: Ես չեմ վախենում այս բաներից, որովհետեւ դիրքային տեղաշարժերը անխուսափելիորեն լինելու են մինչեւ այն պահը, երբ կհաստատվեն սահմանագծի հետ կապված խնդիրները»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը խոստովանեց, որ այս ամենի մեջ կա իրենց բացթողումը. «Այդ բացողումը ուղղելի՞ է, ենթադրում եմ՝ այո: Այնտեղ ապրող մարդիկ պետք է իրենց վստահ զգան, որ այդտեղ ապրելով եւ բանակն է իրենց կողքին, եւ մեր ուժային բոլոր կառույցները: Հիմա մենք զրուցում ենք, որ իրենք այդտեղից հեռանան, հետո կզրուցենք հավասարազոր հեռացման մասին»,-ընդգծեց Քոչարյանը:

Նրա խոսքով, ադրբեջանցիների մոտ 44-օրյա պատերազմից հետո էյֆորիկ վիճակը շարունակվում է, բայց դա շատ երկար չի կարող տեւել այն առումով, որ Հայաստանն էլ չի կարող բանակի բարեփոխումները դադաղեցնել. «Մերն անվտանգային համակարգը ոտքի կանգնեցնելու մեջ է նրանց ցանկությունների կամ ախորժակի պակասեցումը: Էն ինչ-որ մերն է՝ մերն է, եւ եթե իրենք դա չհասկանան, գալու է մի օր, որ կհասկացվի: Ես վստահ եմ, որ իրենք մեր տարածքից անպայման դուրս են գալու»:

Հարցին, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու այդ ձախողման համար, որ ադրբեջանցիներն անարգել մտել են ՀՀ տարածք, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Եկեռք սպասենք, ես որպես հանձնաժողովի նախագահ ակնկալում են, որ հստակ պատասխաններ ստանանք՝ մեր մեղքը կ, թե ոչ: Եթե կա, ապա որտեղ ենք թերացել: Եթե թերացումները չգնահատենք ու չվերացնենք, էլի կլինեն այսպիսի դեպքեր: Թերացումները պետք է կանխվեին սկսած համայնքային իշխանություններից, անվտանգության մարմիններից: Փաշինյանը երկրի վարչապետն է, բայց մենք այդտեղ ունենք մարմիններ, որոնք պետք է խնդիրների լուծման կայուն ընթացք ապահովեին»:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ հավելեց, որ որոշ օրենքներ են ընդունվել, մասնավորապես, աշխարհազորի հետ կապված, որ տեղի բնակիչները զենք ունենան. «Կգա մի օր, որ այդ ամենը կդառնա մեկ ամբողջական համակարգ, մինչեւ այդ օրը գալը այսպիսի բաներ կլինեն»:

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչները ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am