«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ԱԺ-ում ձեւավորված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով էր այցելել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Մենք տեղեկացանք, որ նա Ազգային ժողովում է եղել ժամը 11-ից, եւ նիստը տեւել է մինչեւ 16։00-ն։
Մենք տեղեկացանք, որ նրան պատգամավորները տարբեր հարցեր են ուղղել, թե որպես դիվանագիտություն նախկիններից ինչ է ստացած եղել, եւ արդյոք դիվանագիտության մեջ եղել են այնպիսի սխալներ, որոնք կարող էին ունենալ վատ հետեւանքներ։ Հարց է հնչել՝ արտաքին դիվանագիտության ոլորտում արդյոք ինչ բացթողումներ կամ քայլեր են եղել, որոնք կարող էին նպաստել պատերազմին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն ամեն շաբաթ այս հանձնաժողովը նոր մարդկանց է կանչելու տարբեր հարցադրումներ անելու համար, այսինքն՝ ինտենսիվ փուլ է սկսվել, եւ ցանկանում են շաբաթը գոնե երկու մարդ հրավիրել հանձնաժողով, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեն»:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը