Հանիրավի կալանքի տանելը ունենալու է հետևանքներ․ Ավինյանը՝ փոխքաղաքապետի ձերբակալության մասին

«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի փոխքաղաքապետ, սպասվելիք ավագանու ընտրություններում քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն է։

- Պարոն Ավինյան, չար լեզուներն ասում են, որ Դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել Հրաչյա Սարգսյանի հրաժարականի հարցում, եւ դա այն պատճառով էր, որ արտահերթ ընտրություններ լինեն։ Այդպե՞ս է։

- Ոչ, այդպես չէ, պարոն Սարգսյանն իր հրաժարականը, կարծում եմ, իր հայտարարությամբ հիմնավորեց, եւ նաեւ ասեմ, որ արտահերթ ընտրությունների հետ կապված էլ, ըստ իրաբավանների, որոշակի խնդիրներ դեռեւս կան, որ պետք է պարզաբանել։ Մեր ավագանին որոշում ունի կայացրած, որ քաղաքապետի նոր թեկնածու այս կարճ ժամանակահատվածում չի առաջադրելու, եւ իրավաբանները պետք է հասկանան ու ասեն, թե ինչ ընթացակարգով պետք է շարժվենք, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ պարոն Հրաչյա Սարգսյանի հրաժարականն իր որոշումն է եղել։

- Բայց ընդդիմադիր իրավաբաններն էլ պնդում են, որ օրենքը թույլ չի տալիս ժամանակավոր պաշտոնակատարով հերթական ընտրությունների գնալը։

- Օրենքի տեսանկյունից խնդիրն այն է, որ, ի տարբերություն ՏԻՄ օրենքի, «Երեւանի մասին» օրենքը փաստացի կառավարությանը հնարավորություն չի տալիս ժամկետը կրճատել՝ ավագանու, եթե նոր քաղաքապետ չի ընտրվում։ Այսինքն՝ այդտեղ կա բաց, եւ պետք է հասկանալ՝ կա՛մ լրացնում ենք եւ գնում ենք ընտրությունների, կա՛մ ուղղակի թողնում ենք եւ հերթական ընտրությունների ենք գնում։ Իրականում էական չէ տարբերությունը՝ մի 2-3 ամսվա մասին է խոսքը։

․․․Մենք արտահերթի օրակարգ, որպես այդպիսին, հատուկ չունենք, այսինքն՝ իրավական հարցն ինչպես կկարգավորվի, ըստ այդմ էլ կկողմնորոշվենք։ Նաեւ էդպիսի անիմաստ սթրեսների էլ չենք ուզում ենթարկել, որովհետեւ նույն արտահերթի համար մեր ընդդիմադիր գործընկերները պետք է կարողանան պատրաստվել, եւ վստահ եմ, որ եթե արտահերթի մասին խոսք գնա, պետք է շատ նախօրոք տեղեկացնենք բոլորին, որ բոլորը նույն հավասար հնարավորությունն ունենան պատրաստվելու։

- Օրենքը 40 օրվա քարոզարշավ է նախատեսում, ենթադրվում է, որ ընդդիմադիրները պատրաստվելու ժամանակ կունենան։

- Չէ, ավելի կարճ, ինչքան գիտեմ արտահերթի քարոզարշավի ժամկետն էականորեն կարճ է հերթականից։ Ես վստահ եմ, որ եթե որոշում կայացվեր՝ գնալ արտահերթի, մեր ընդդիմադիր գործընկերները մեզ շատ-շատ մեղադրանքներ կներկայացնեին, այնուամենայնիվ, ես չեմ ուզում վերջնականապես բացառել այդ օրակարգը, բայց վստահեցնում եմ, որ եթե նույնիսկ այդ օրակարգն ունենանք, հնարավորինս այնպես կանենք, որ բոլորը հավասար պայմաններ ունենան եւ ժամանակ ունենան պատրաստվելու։

- ՔՊ-ն Ձեր թեկնածության մասին հայտարարեց դեռ 1.5 տարի առաջ, տպավորություն էր, որ Հրաչյա Սարգսյանի ընտրվելու ֆոնին փորձում էին համոզել, որ մեր թեկնածուն ավելի հայտնի է, ոչ բոլորին հայտնի Հրաչյա Սարգսյանը չի դառնալու քաղաքապետի թեկնածու։ Հիմա ինչ-որ փոփոխություններ կա՞ն, Դուք շարունակո՞ւմ եք ՔՊ թեկնածու լինել, քաղաքում խոսակցություններ կան, որ Ձեր մասով փոշմանել են, անգամ անուն է շրջանառվում։

- Քաղաքում միշտ կան խոսակցություններ, եւ այդ խոսակցություններին, կարելի է ասել, ես ականատես եմ եւ որոշ չափով, կամա թե ակամա, մասնակից եմ դառնում դեռեւս 2018 թվականից, բայց ուզում եմ վստահեցնել, որ այն, ինչ տեղի է ունեցել 2021-ի վերջին կամ 2022-ի սկզբին, տեղի է ունեցել վարչության նիստ, վարչության նիստում քննարկվել է ապագա քաղաքապետի հարցը, որովհետեւ իրականում ՔՊ-ն իշխող կուսակցությունն է եւ իր բոլոր գործողություններում եւ բոլոր ծրագրերում կարճաժամկետի տրամաբանությամբ չպետք է որոշումներ կայացնի եւ կայացնում է երկարաժամկետ տրամաբանությամբ։ Եվ կարծում եմ՝ դա բնական է, որովհետեւ նույնիսկ այսօր քաղաքապետարանն իրականացնում է դեռեւս 2017 թ․ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի, կարելի է ասել, հիմնական 90 տոկոսը։

- Ինչո՞ւ, չկա՞ նոր ծրագիր։

- Կա նոր ծրագիր, ավելի թարմացված, բայց ուզում եմ ասել, որ այն հիմքերը, որոնք այն ժամանակվանից ներդրվել են, այդ ծրագրերով ենք առաջնորդվում, եւ կարծում եմ՝ կառավարող ուժի համար ամենաճիշտ ուղին է՝ գործել երկարաժամկետ տրամաբանությամբ։

- Այսինքն՝ չե՞ք կարծում, որ հնարավոր է՝ նոր վարչության նիստ լինի, եւ նոր թեկնածուի անուն հնչի այդ նիստից հետո։

- Ես դա գրեթե բացառում եմ, որովհետեւ ես կարծում եմ, որ այս երկարաժամկետ տրամաբանությունը, որը ՔՊ-ն որդեգրել է, իրապես գրագետ եւ ճիշտ մոտեցում է կառավարող ուժի համար, եւ սա չեմ ասում միայն թեկնածուների դեպքում, էլ ավելի կարեւոր է ծրագրերի դեպքում։ Մենք նմանատիպ ո՛չ քննարկում ենք ունեցել, ո՛չ խնդիր ունենք, ո՛չ էլ երբեւէ Ձեր բարձրաձայնած հարցն արծարծվել է որոշումից հետո։

- Երկարաժամկետին անդրադառնանք․ Հայաստանում եւ Հայաստանի պես երկրներում մարդն իր գործունեության ընթացքում ռեյտինգ է կորցնում, հիմա Դուք ո՞նց եք գնահատում՝ Դուք ավելի շատ ռեյտինգ ունեիք մինչեւ նշանակվե՞լը, թե՞ հիմա, երբ փաստացի փոխքաղաքապետ եք՝ քաղաքապետի ֆունկցիաներով։

- Ինձ շատ դժվար կլինի ռեյտինգի մասին խոսել եւ գնահատական տալ։ Հարցումներ պարբերաբար, իհարկե, կատարում ենք, եւ, տարօրինակաբար, այդ հարցումներն էականորեն տարբերվում են էն հարցումներից, որոնք շրջանառվում են մամուլում։

- Չեմ կարող չանդրադառնալ շոուով ձեր փոխքաղաքապետին ձերբակալելու, աշխատակիցներին հարցաքննությունների կանչելու, մեղադրանք առաջադրելու փաստերին։ Տպավորություն է ստեղծվում, որ իրավապահ համակարգը Ձեր դեմ է պայքարում։ Սա այդ հայտնի ՔՊ-ի ներսի կռիվնե՞րն են։

- Ես այսպես ասեմ․ առաջին հերթին կարծում եմ, որեւէ մեկի անմեղության կանխավարկածը պետք է հարգել, եւ քանի դեռ որեւէ մեկը որեւէ բանի համար չի դատապարտվել, մենք դա պետք է հիշենք, եւ դա էլ որոշակի մշակույթ է, որ մեր մեջ պետք է ձեւավորել․ եթե մարդուն չեն դատապարտել, դա դեռ չի նշանակում, որ ինքը մեղավոր է։ Երկրորդ՝ իրավապահ համակարգի գործողությունները բազմաբնույթ են եւ միայն քաղաքապետարանի ներսին չեն վերաբերում, նաեւ թաղապետարաններում կան պրոցեսներ, նաեւ՝ նախարարություններում, ուղղակի կարող է ուշադրությունն այդքան կենտրոնացած չէ այլ տեղերում։ Գուցե պաշտոնյաների կալիբրը մի փոքր այստեղ բարձր է եղել։ Ես ներքուստ վստահ եմ, որ էստեղ ուղղակի զուգադիպել է, եւ, ընդհանուր առմամբ, սա մի բան է նշանակում, որ բոլորը, ովքեր որ պետական պաշտոնի են, համայնքային պաշտոնի են, իրենց գործունեության մեջ պետք է լինեն ե՛ւ զգուշավոր, ե՛ւ թափանցիկ։ Մաքսիմալ հեռու մնան բոլոր այն խնդրահարույց կետերից, որոնք որ կարող են հետագայում իրենց համար խնդիր դառնալ, բայցեւ մյուս կողմից ես ուզում եմ վստահեցնել, որ հանիրավի տեղը որեւէ մեկին, այսպես ասած, եթե փորձեր լինեն կալանքի տանել, կամ որոշակի գործողություններ տեղի ունենան, որ մենք վերջում տեսնենք, որ խնդիրը հիմնավոր չէր, դա էլ ունենալու է իր հետեւանքները։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 544 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am