Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ իրեն պատկանող 8 մլրդ-ի մասին (video)

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն այսօր՝ մարտի 29–ին, իր գործով դատական նիստից հետո Armlur.am-ի հետ զրույցում պնդեց՝ ինքն ապօրինի գույք չունի։

Վաչագանը Ղազարյանն ի պատասխան հարցի, թե որտեղից իրեն 8 մլրդ դրամ, այն դեպքում, երբ ինքը թիկնազորի պետ ու վարորդ էր, ասաց՝ Դատախազությունից հարցրեք։

Անդրադառնալով 2018 թվականին ԱԱԾ–ի կողմից հրապարակած տեսանյութին, որում նա բանկից հանած գումարը մոտեցնում էր մեքենային, ու հարցին, թե ուր էր տանում այդ փողերն, ասաց.

«Տանում էի պարտքերը տայի, տանում էի էն մարդկանց տայի, ովքեր ինձ էին տվել»։

Վաչագան Ղազարյանն ասաց, թե սուտ է այն տեղեկությունը, որ իրեն այդ գումարը տվել է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։

Ղազարյանը շեշտեց՝ ինքը միայն դատարանին է պարտավոր ասել, թե որտեղից իրեն այդ գումարը։

Դիտարկմանը, թե դա հարկատուների հաշվին ստացած փող էր, Վաչագան Ղազարյանն ասաց.

«Դա ձեր շնորհիվ չէր, ընկերների շնորհիվ էր, ընկերների գումարներն էին, հանում էի տայի իրենց»։

Վաչագան Ղազարյանը կեղծ որակեց տեղեկությունը, թե ինքը չի շփվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

«Ես շատ լավ շփվում եմ, սուտ են ասում»,– ասաց նա։

Վաչագան Ղազարյանն անդրադարձավ նաեւ Տերյան փողոցում բնակարան գնելուն։

«Այդ տունը գնելու համար Զարգացման բանկից գումար ենք վերցրել ու տարել վճարել, թղթերն էլ կան»,– ասաց նա։

Հարցին, թե նախագահի թիկնազորի պետը, վարորդը, կարո՞ղ է պաշտոնավարման ընթացքում այդքան գումար կուտակել, Վաչագան Ղազարյանն ասաց.

«Եթե նա շրջապատ ունի՝ ամեն ինչ էլ կարող է»։

Ղազարյանը հավելեց՝ «այլեւս պետությանը տալու բան չունի»։

«Պետությանը ինչ–որ տվել եմ՝ դա արդեն շատ–շատ է»։

 

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am