Ես գերադասում եմ մեռնել, քան թե այսպես ապրել․ Կարին Տոնոյան

Հրապարակ օրաթերթի հարցազրույցը հասարակական գործիչ, «5165 շարժման» հիմնադիր Կարին Տոնոյանի հետ։

-Ալիևն իր վերջին հայտարարություններից մեկում հստակ ասաց, որ խաղաղության պայմանագիր չի լինելու և խոսեց 29 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի մասին, ինչի մասին հայտարարել էր նաև Փաշինյանը։ Ի՞նչ սպասել. մեզ փաստացի պատերազմով է ահաբեկում Ալիևը։ 

-Թշնամին մեզ պահում է անընդհատ շարունակվող պատերազմի պայմաններում, ասում է, որ խաղաղություն չի լինելու, իսկ մենք գոռում ենք՝ չէ, մենք խաղաղություն ենք ուզոuմ։ Սա ընդամենը ծիծաղելի է։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլյատիվ ձևերով փորձում է աշխարհին ասել՝ գիտեք, ես պուպուշ եմ, Ալիևն է պատերազմի ձգտում, այնուամենայնիվ, մենք ամեն օր պատերազմի մեջ ենք։ Այսօր բուռն քննարկումներ են գնում, թե Լավրովն ինչ կարող էր անել, որ չարեց կամ ինչ կարող էր ասել, որ չասեց կամ Ալիևն ինչ է ասում։ Ես կարծում եմ, որ արդեն բոլոր այդ քննարկումների վերջը պետք է տալ․ այսօր Հայաստանի օդից անգամ կախված է հստակ մեկ հարց, որը պահանջում է պատասխան՝ մենք տալի՞ս ենք Արցախը, թե՞ ոչ: Ոչ թե Լավրովը, ոչ թե Նիկոլը, ոչ թե Ալիևը։ Բոլորս գիտենք, թե Ալիևը ինչ է ուզում, ինչ է ուզում Նիկոլը, ինչ է ուզում անգամ Արայիկ Հարությունյանը։ Ի վերջո, Արցախի տերը Նիկո՞լն է, Արայի՞կն է, Լավրո՞վն է, Ալի՞ևն է․ Արցախի տերը Արցախում ապրող և աշխարհում ապրող հայությունն է։ Եվ հայությունը ինքը պիտի ասի՝ տալիս է Արցախը, թե չէ։ Այսինքն, այսօր կա ընդամենը չոր, կոպիտ, կամային պատասխանի կարիք՝ մենք չենք տալիս Արցախը։ Դրա արդյունքում կերևա, կամ կարելի է բանակցել կամ չբանակցել։ Հստակ պիտի տրվի պատասխանը, որ Արցախ տվող չկա։ Հայաստանի ներսում էլ այս պառակտումը, այս տարբեր գույների բաժանմանը պետք է վերջ դրվի հենց այդ մեկ հարցով, եթե դու տալիս ես Արցախը՝ այս կողմ կանգնիր, եթե չես տալիս՝ այս կողմ կանգնիր։ Եկել է ժամանակը հասկանալու՝ ովքեր են հայրենիք պահողները։ Արցախ տվողը հաստատ Սյունիքը չի պահելու, Սյունիք տվողը հաստատ Շիրակը չի պահելու և մինչև Երևան այսպես կարող ենք հասնել։ Նրանք, ովքեր այսօր ատամներով կպահեն Արցախը, ամեն գնով՝ պատերազմի գնով, ինչ գնով ուզում է լինի՝ նրանք են այս երկրի տերը և նրանք պիտի ասեն իրենց խոսքը։ Լավրովը կամ Նիկոլը չպիտի որոշեն այս երկրի ճակատագիրը․ ժողովուրդն ինքը պիտի կանգնի ու որոշի և ժողովրդի այն մասը, որը միշտ էլ գնացել է կռվելու, որովհետև միշտ էլ գնացողը գնում է, չգնացողը` չի գնում։ Այսպես է եղել և այսպես էլ պիտի լինի։ Պարզապես եկել է խաղաթղթերը բացելու ժամանակը, հասկանանք՝ ով ով է։ Եթե մենք հույսը դնում ենք և փորձում ենք դիվանագիտության միջոցով հարցեր լուծել, ես հայոց պատմության քիչ թե շատ գիտակ եմ, և չեմ հիշում, որ մենք հաղթանակներ տարած լինենք հայոց դիվանագիտության միջոցով։ Ընդհակառակը, մենք միշտ ռազմի դաշտում հաղթել ենք՝ դիվանագիտությունում պարտվել ենք։ Միշտ մեր պատմության ընթացքում այդպես է եղել։ Այսօր էլ դիվանագիտական ելք այս հարցի համար ես չեմ տեսնում։ Այլ հարց է, որ այո, հնարավոր է, պետք է ժամանակ շահել, ոտքի կանգնել, բանակը հզորացնել և այլն, բայց այս իշխանությունները տեսնում ենք, որ դրա նպատակն էլ չունեն։ Հետևաբար, այսօր կսկսվի այդ պատերազմը, թե հինգ տարի հետո, եթե մենք ոչինչ չենք անելու բանակն ուշքի բերելու համար, ի՞նչ տարբերություն։

-Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալուն, Փաշինյանը հայտարարեց, որ եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանն իր անվտանգային հարցերը պետք է լուծի դիվանագիտության միջոցով։ Ի՞նչ է դա նշանակում։

-Այսինքն, Թուրքիայի և Ադրբեջանի հետ նստի և զիջումների գնով հասնի խաղաղության։ Խեղճի խաղաղությունը դա խաղաղություն չի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե զիջում ես՝ անընդհատ ես զիջելու՝ կկվի պատմությունը լավ ենք հիշում, չէ՞։ Պարտվողին ոչ ոք վերջնական խաղաղություն չի տալու, ախորժակն ուտելիս է, չէ՞, բացվում՝ մենք տեսնում ենք Ալիևի ախորժակը, ինքն արդեն ոտքով Երևան է մտել, արդեն տիրոջ իրավունքներ է հայտարարում, դրոշակ դարձնում։ Ինձ ասում են՝ էս էրեխեքին էլ տանեք, կոտորեք, հետո՞։ Ես էլ ասում եմ, իսկ ի՞նչ եք ուզում՝ թուրքը գա այդ երեխաներին իրանց տան մե՞ջ կոտորի։ Կա ելք` պատվով կռվելով հայրենիքը հետ բերելու, իսկ ես համոզված եմ, որ դա հաջողության է բերելու՝ կռվողը երբեք չի պարտվում։ Այո, հնարավոր են նաև զոհեր։ Ասում են ո՞վ է կռվելու. ես եմ կռվելու, իմ մյուս զավակն է կռվելու։ Ի վերջո, մի սերունդ պիտի՞ իր վրա վերցնի պատասխանատվություն և չթողնի մյուս սերունդներին, եթե այսօր մենք վախենում ենք զոհերից՝ տասը տարի հետո էլի զոհեր են լինելու, ինչ-որ մեկը կասկածու՞մ է։ Հիմա իրեն հարգող մարդը իր թոռանը կթողնի՞ այդ խնդիրը։ Այս պատճառով ենք այս վիճակում, որովհետև յուրաքանչյուր սերունդ կցկտուր, կարկատանային դիվանագիտությամբ փորձել է յոլա տանել, տեսնել ինչ կլինի և գցել է մյուս սերնդի վրա ու այսպես հասել ենք այս օրին, որովհետև որևէ սերունդ ռեալ պատասխանատվություն չի վերցրել։ Կիսատ թողնողը միշտ էլ կորցնելու է։ Ես ամենաշատն եմ պատերազմի ցավը տարել, ես ամենաշատը գիտեմ, թե ինչ է այդ պատերազմը, ամեն օր այդ պատերազմի ցավի մեջ եմ, բայց ես չեմ վախենում պատերազմից։ Ես ասում եմ, հիշեք, հնչեց փողը, թե չէ՝ առաջինն եմ դիրքում լինելու։

-Շատ փորձագետներ ահազանգում են մոտալուտ լայնամասշտաբ պատերազմի մասին, որը հերթական անգամ կարող է ձեռնարկել Ադրբեջանը։

-Ես համոզված եմ, որ Ադրբեջանն այս պահին չի գնալու խոշորամասշտաբ կամ լայնամասշտաբ պատերազմի, ինքը փորձելու է այսպես փոքրիկ, տեղային հարձակումներով մեզ ճնշել և մեզանից կորզել հնարավորինս շատ բան։ Վախկոտի կարգավիճակում, խեղճի կարգավիճակում ապրելը լավ բա՞ն է։ Ես գերադասում եմ մեռնել, քան թե այդպես ապրել։ Ով գերադասում է այդպես ապրել՝ թող մնա տներում, արդեն հոգնեցինք այս երկխոսությունից։ Թուրքը Երևանում է, արդեն լիքը թուրքերի ենք հանդիպում։ Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ էր, որ արդեն տասը տարի հետո Հայաստանում թուրքերն են իշխելու, դառնանք թուրքի ձեռքի տակ աշխատո՞ղ։ Ես իմ թոռան համար այդպիսի ապագա չեմ ուզում և պատրաստ եմ այսօր իմ կյանքով շարունակելու որդուս գործը ու իմ թոռան համար իմ երկիրը պահելու։ Ու համոզված եմ, որ դա ստացվելու է, իսկ ով չի ուզում, թող թողնի այս երկիրը՝ գնա ուրիշ երկրում ապահով ապրի։ Թուրքի ձեռքի տակ ինքը համաձա՞յն է ապրել, թող գնա Թուրքիայում ապրի, քի՞չ հայեր կան, որ այսօր թուրքի ձեռքի տակ աշխատում են Ստամբուլում, մյուս քաղաքներում։ Դե, թող գնան իրենց հետ էլ ապրեն՝ իրենց ոչ ոք չի խանգարի, Արևմտյան Հայաստանի քաղաքները ազատ, լեն` թող գնան, ապրեն, ավելի մեծ հնարավորություններ կան, քան Հայաստանում և Երևանում։ Մենք ատամներով պահելու ենք մեր երկիրը։ Հենց այստեղ է, որ քաղաքական դաշտում լինելը ինձ խանգարում էր, որովհետև թվում էր ես իշխանության համար եմ գնում, ինչ խոսում էիր՝ ասում էին՝ իշխանություն եք ուզում, աթոռ եք ուզում։ Եվ ես թողեցի դուրս եկա․ ես դուրս եմ եկել այդ դաշտից, բայց հիմա որպես հասարակական գործիչ ես շատ ավելի ակտիվ քաղաքական պայքար եմ մղում, քան երբ որ այնտեղ էի՝ այդ դաշտում։

 

դիտվել է 803 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am