Փաշինյանը կառավարության վերջին նիստում բողոքների պարկը բացել և բողոքում ու բողոքում էր... Ալիևից

«Փաստ» օրաթերթը գրում է․ Եթե չիմանայիր, որ դա կառավարության նիստն է ու ձայնից գլխի չընկնեիր, որ Նիկոլ Փաշինյանն է խոսում, կարելի էր կարծել, թե ընդդիմադիր գործիչներից կամ պարզապես նրան քննադատողներից մեկն է ելույթ ունենում: Բայց ուրի՛շը չէր, ի՛նքն էր: Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում բողոքների պարկը բացել և բողոքում ու բողոքում էր... Ալիևից: Ասում էր, թե Ալիևը խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խախտում է 22 թվի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը, այս է խախտում, այն է խախտում, Ղարաբաղում էթնիկ զտում է ուզում անել, սպառնում է... Լո՞ւրջ:

Չէ, բայց Նիկոլ Փաշինյանը լուրջլուրջ էր խոսում այդ ամենի մասին, իսկապես էլ բողոքում էր: Դրանից կարելի է ենթադրել, որ նա կա՛մ բացարձակ դյուրահավատությամբ իսկապես էլ կարծել է, որ եթե թշնամու առաջ խոնարհվի ու, օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության նման մի խարանող խայտառակություն ստորագրի, ապա իրեն հանգիստ կթողնեն՝ թողնելով նաև մինչև 2050 թվականը անձամբ կամ ժառանգաբար կրել «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտը, կա՛մ հայտնի տաքսիստի պատմության նման նոր է իմացել Ադրբեջանի ու Ալիևի հանցագործ, ագրեսոր ու ահաբեկչական մտադրությունների մասին, կամ...

Ու հիմա, տեսեք-տեսեք, սրտնեղում է, որ թշնամին չի բավարարվում Նիկոլ Փաշինյանի՝ արդեն տվածներով ու նորանոր բաներ է ուզում, պահանջներ առաջ քաշում, սպառնում: Նիկոլ Փաշինյանը չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում, որ թշնամու նման պահվածքի ամենից առաջին մեղավորն ու պատճառը ինքն է, այն իմաստով, որ պատերազմում իր պարտվելուց հետո գերադասեց ոչ թե մարդավարի վերջ դնել իր պաշտոնավարմանն ու ընդհանրապես քաղաքական գոյությանը, այլ ամեն գնով կառչեց իշխանությունից: Գուցե նրան ինչ-որ մեկը հուշի՞, որ ինքն արդեն ոտքով-գլխով մտել է պատմության մեջ: Թե՞ հայոց պատմության մեջ ինչ սև ու արնածոր, ցավոք՝ անջնջելի հետքեր է թողել, դեռ մի կողմ:

Համաշխարհային պատմության մեջ էլ է մտել, որպես գրեթե եզակի օրինակ, թե ինչպես կարելի է երկիրն ու ժողովրդին մատնել աղետի, պարտվել պատերազմում ու... ոչ միայն ոչ մի պատասխանատվության չենթարկվել, այլև վերընտրվել կամ ինքնավերարտադրվել որպես իշխանություն: Դա դեռ իր հերթին: Պարզորոշ նկատելի է, որ, օրինակ՝ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից անթաքույց պահանջում է արագացնել իր տված ինչ-ինչ խոստումների իրականացումը: Ի վերջո, ԱՄՆ Պետդեպարտամենտում կամ Եվրամիությունում քպական պատգամավորների խելքի մարդիկ չեն, որ հենց այնպես նման կոչեր անեն՝ քայլերն արագացնելու վերաբերյալ: Ասում են՝ խոսք ես տվել, արա՛: Այսինքն, այդ կողմից էլ է սպառվում «խաղեր տալու», «ժամանակ ձգելու» ռեսուրսը: Մյուս կողմից՝ պարբերաբար զանազան «մուննաթներ» են նետվում շրջանառության մեջ, որոնք հասցեագրված են արտաքին «խաղացողներին»:

Մարդիկ կան՝ լրջորեն մուննաթ են գալիս, օրինակ՝ Ֆրանսիայի վրա, Ռուսաստանի, տո՝ ԱՄՆ-ի վրա էլ: Լուրջլուրջ ասում են՝ այս են ուզում անել, այն են ուզում անել, ու՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ անի...»: Կներեք, բայց այս պրիմիտիվիզմն արդեն ոչ միայն ձանձրացնում, այլև ուղղակի վանում է: Ի՞նչ պիտի անեն օտարները, եթե մենք մեր խնդիրները չենք լուծում: Ինչպե՞ս կարելի է մտածել անգամ, որ պարտության մատնված ղեկավարը կարող է ինչ-որ բան շտկել կամ նորից ու նորից տանուլ չտալ: Ո՞րն է, էլի, նման պատրանքներ ունենալու գոնե մանանեխահատիկ հենքը: Թե որոնք կամ ինչպիսին են դրա հետևանքները, համատեսանելի է: Բայց ո՞րն է նշված հենքը: Ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ, օրինակ՝ Ֆրանսիան կամ Ռուսաստանը, բնականաբար, գործում են իրենց շահերից ելնելով: Ի՞նչ է, նրանցից ո՞ր մեկի համար է մեծ խնդիր, իրենց շահերից ելնելով, ինչ-ինչ պայմանավորվածություններ ունենալ նույն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ:

Դա՝ դեռ մի կողմ: Ինչո՞ւ պիտի նրանցից որևէ մեկը հայերից ավելի առաքելական լինի: Ինչո՞ւ պիտի նրանք Հայաստանի իշխանություն ներկայացողներից ավելի շահագրգիռ լինեն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանելու հարցում: Տեսեք (և սա արժե՛ հիշեցնել), նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից հետո նույն Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրները, ասենք՝ նույն Արևմուտքը, հայտարարություններում խոսում էին «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի» և նրա կարգավորված չլինելու, կարգավորման մոտեցումներում ինքնորոշման իրավունքի իրացման լինելու մասին: Նկատենք, նույնիսկ վերջերս Գերմանիայի կանցլերը դրա մասին շեշտեց: Հիմա դրանից ավել էլ ի՞նչ պիտի անեին օտարները, եթե Հայաստանի իշխանություն ներկայացող Նիկոլ Փաշինյանը և առհասարակ նրա քպական թիմը շարունակ այն են ասում, թե՝ «Արցախը Ադրբեջան է, և՝ վերջ»:


Նրանք անգամ վախենում են Արցախ բառը գործածելուց: Անգամ Արցախի շրջափակման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարությունն են մերժում՝ պատճառաբանելով, թե նման իրավիճակում պետք չէ կոշտ արտահայտություններ անել, այս, այն: Լավ, ո՞վ պիտի ինչ-որ բան անի Հայաստանի համար, եթե Հայաստանի իշխանություն ներկայացողն է խոսում «Ալմա Աթայի հռչակագրից», ըստ որում՝ ոչ մի կերպ չի խոսում այն մասին, որ այդ հռչակագրին Հայաստանը ժամանակին միացել է հենց

Արցախի մասով օրենքի ուժով ամրագրված վերապահումներով: Խոսում են մի բանից, ինչը անգամ թշնամին այդքան տարիների ընթացքում չի էլ հիշատակել՝ շատ լավ հասկանալով, որ հիշյալ վերապահումները խոսելու տեղ չեն թողնում: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը, հիմա բողոքի տոպրակները բացելու փոխարեն, ավելի լավ է սկսի գիտակցել, թե ինքն անձամբ ինչ «բողկեր» է լցրել այդ չարաբաստիկ տոպրակների մեջ: Ումի՞ց է նա բողոքում, երբ ինքը նման իրավիճակի ձևավորման հիմնական պատասխանատուն է: Եվ ո՞ւմ են պետք այժմյան այդ «կոկորդիլոսի արցունքները», Հովիկ Աղազարյանի՞ն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am