Իսկ եթե հանկարծ սկսեն քննել ու զննել Փաշինյանի ամենասիրելի քարոզչացուցադրական երևույթի՝ ասֆալտի գործե՞րը

«Փաստ» օրաթերթը գրում է. Տեղեկությունը, որ կորոնավարակի դեմ պայքարի համար հատկացված պետական խոշոր միջոցները «տակով անելու» կամ իրենցով անելու մեղադրանքներով իշխանական շրջանակների ներսում զանգվածային ձերբակալություններ են կատարվել, չէր կարող աննկատ անցնել-գնալ: Առավել ևս, որ ձերբակալվածներից մեկը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում է, իսկ մինչ այդ էլ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում էր եղել: Հենց նախորդ գործունեությանն էլ վերաբերում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով առաջ քաշված մեղադրանքները:

Հիմնական էությունն այն է, որ կովիդի դեմ պայքարի նպատակով հատկացված պետական միջոցները «յուրօրինակ» են տնօրինվել, տրամադրվել են, օրինակ՝ մի «յուրային» բուժհաստատության, որն էլ գումարներ է ստացել, բայց, ըստ մեղադրանքի, մի քանի հարյուր պացիենտի տվյալներ կեղծվել են, պարզ ասած՝ գումարները հափշտակվել են: Ըստ մեղադրանքի, առողջապահության նախարարության նախկին բարձրաստիճան նիկոլական պաշտոնյան, որ պիտի դա թույլ չտար, անձնական շահագրգռվածությունից ելնելով, աչք է փակել: Դե հիմա էլ թող ելնեն ու ասեն, թե՝ «տեսե՜ք, կոռուպցիա չկա»: Մինչդեռ կատարվածը, եթե մեղադրանքները հաստատվեն, հենց կոռուպցիա է: Ճիշտ է, փաշինյանական քարոզիչները շարունակ հայտարարում են, թե՝ «համակարգային կոռուպցիա չկա», ինչն, անկեղծ ասած՝ անհեթեթ արտահայտություն է, քանի որ կոռուպցիա ասվածն ինքնին համակարգային բնույթ է կրում:

Եվ հետո, սա դեռ ընդամենը կորոնավարակի հետ կապված պետական միջոցների, այն էլ՝ այդ միջոցների միայն մի մասի հարցն է ինչ-որ մեկը ինչ-որ հետաքրքրությունից մղված քննել: Իսկ եթե հանկարծ սկսեն քննել ու զննել Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի քարոզչացուցադրական երևույթի՝ ասֆալտի գործե՞րը: Վերջիվերջո մամուլը հեղեղված է ասֆալտապատումների ընթացքի վրա ձեռքերը տաքացնող նորիշխանավորների ու նրանց մերձավորների մասին բավականին թափանցիկ ակնարկներով: Իսկ եթե սկսեն ոստիկանության կամ բանակի համար հատկացումների ծախսերի արդյունավետությունը քննե՞լ: Իսկ եթե սկսեն մեկ անձից գնումների համակարգը քննե՞լ: Բայց դե, ո՞վ պիտի քննի, քանի դեռ այս կամ այն հարցի, իսկ ավելի կոնկրետ՝ անձի, անձանց հետ կապված չլինի Նիկոլ Փաշինյանի ցանկությունը:

Չնայած, եթե վերցնենք միայն այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում ով պատահի ու որքան հնարավոր է՝ չափից առավել «պարգևավճարվում» է, ապա դա հենց տեղով կոռուպցիա է, ձևականորեն՝ օրինականացված: Այս ամբողջ պատմության մեջ ուշադրություն գրավեց և այն, թե առողջապահության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի քաղաքական մերձավորներից մեկը համարված Արսեն Թորոսյանը որքան նյարդային ու ակտիվ արձագանքեց իր նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանին ու ևս մոտ տասնյակ անձանց ձերբակալելուն ու մեղադրանք առաջադրելուն: Դատելով նրա նյարդային արձագանքից՝ Արսեն Թորոսյանը յուրայիններից նման քայլ չէր սպասում և սկսեց իր թիմակիցներին, փաստորեն, մեղադրել երախտամոռության մեջ, խոսեց դատական համակարգից:

Արսեն Թորոսյանը, որ հրապարակավ, կհիշեք, հայտարարեց, թե չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը, հիմա օրինականությունից է խոսում, նման այլ «բարձր» բաներից: Ամենակարևորը՝ մի քանի անգամ ընդգծում է, որ իրե՛ն հարցաքննեն: Դա արդեն իսկապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ չեն հարցաքննում իրեն ևս: Մանավանդ մարդն այդքան շատ է ուզում հարցաքննված լինել: Թող քննեն, միգուցե իրենց պատկերացրած «համակարգային կոռուպցիայի» հետքի վրա՞ ելնեն: Չէ, բայց պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեսակի անձանց վերաբերյալ էին ինչ-որ միամիտներ կամ ավելի վատ՝ իրենց միամիտի տեղ դրած «շուստրիներ» հայտարարում, թե՝ «թողեք, թող աշխատեն»: Հիշո՞ւմ եք, թե ինչեր էին ասում, ոմանք՝ ոգևորված, «երիտասարդ կադրերի», նրանց ազնիվ-անկաշառանշահախնդիր լինելու մասին: Եվ ահա, խնդրեմ, այսպիսի բացահայտումներ: Ի դեպ, ամենևին էլ առաջին մեղադրված կամ «բռնված» փաշինյանական կադրերը չեն: Ամենևին առաջինները չեն: Ուստի, ի՞նչ. «հեղափոխությունը խժռում է իր զավակներին», որոնք «խժռել» են պետական միջոցնե՞րը:

Հնարավոր է, և այդպես է: Բայց այս դեպքում այնպիսի տպավորություն է, ասենք, ինչու միայն տպավորություն, աջուձախից շշուկներ էլ են լսվում, որ այս կովիդային ծախսերի բացահայտումները ներկուսակցական, ներխմբակային պայքարով են պայմանավորված, նման ենթատեքստ ունեն: Կարելի է ենթադրել, որ այս կերպ Նիկոլ Փաշինյանը չեզոքացնում է այն շրջանակներին, որոնք, նրա կարծիքով, ինչոր բան այնպես չեն արել, կամ ինչ-որ առումով վտանգ են ներկայացնում և այլն: Այն, որ Նիկոլ Փաշինյանի շրջապատում նման կերպարներ կարող են լինել, զարմանալի չէ, ինչպես զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանի նման կերպարը ինքը մշտապես հակված է կասկածամտության և իր վարչապետական աթոռին սպառնացող վտանգ կարող է համարել կողքին հայտնված յուրաքանչյուրին: Երեկոն դադարում է ձանձրալի լինել: Տեսարանների սիրահարները ադի-բուդի էլ են ուզում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 549 անգամ
Լրահոս
Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Անթալիայում ավտոբուս է շրջվել. կան մեծ թվով զոհեր և տուժածներ Որ սահմանը բացվի, Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա. լրագրող Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը. «Հետք» Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ պարտություն Ստամբուլ–Թեհրան չվերթը կատարող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել Ինչո՞վ է առաջնորդվել Երևանը Արցախում բռնված սիրիացի վարձկաններին փոխանցելիս Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. 30-ամյա մասնակիցը մահացել է Քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի Թե ինչու է Հայոց Եկեղեցին հաղթած. Մելիքյան Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով Մարտունիում պայթյուն է տեղի ունեցել բնակարաններից մեկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am