Կարկառուն քպականներից մեկը, որը իր մասին հիշեցրեց՝ կարտոֆիլամարտի բռնվելով, շարունակում է մարգարիտներ շաղ տալ

«Փաստ» օրաթերթը գրում է․ Կարկառուն քպականներից մեկը, որ օրերս հերթական անգամ հիշեցրեց իր մասին՝ կարտոֆիլամարտի բռնվելով, շարունակում է մարգարիտներ շաղ տալ: Գիտեք, թե ում մասին է խոսքը: Նրա, ով հանրությանը համոզում էր, որ փողոցում «պեռաշկի» ուտելով ֆռֆռալը, այդ դարակազմիկ եղելությունը լուսանկարելն ու հանրայնացնելը իրենց՝ ՔՊ-ի ներկայացուցիչների հավաքական նկարագիրն է: Հայտնի միջադեպից հետո նրան կարելի է հիշատակել նաև «կարտոֆիլային չիփսերի սարսափ», «կարտոֆիլի «ժարիտի» հակառակորդ», «մեծն կարտոֆիլատյաց» տիտղոսներով: Ինչևէ... Հիմա մի հատ էլ հարցազրույց է տվել ու պատմել, թե ինչպես տեղի ունեցավ աղմկահարույց «կարտոֆիլամարտը» և, ամենից կարևորը, ինչու ինքը նման բան արեց:

Ասածի իմաստն այն էր, որ ինքն ուղղակի չէր կարող անտարբեր լինել, քանի որ կարտոֆիլավաճառը կամ կարտոֆիլավաճառները ապրանքն արդեն փողոցի երթևեկելի մասում էին դնում, ինչը խոչընդոտում էր երթևեկությանը, ինչի հետևանքով կարող էր այդտեղով շտապ բուժօգնության երևակայական մեքենան չանցնել, ինչի հետևանքով կարող էր անհապաղ օգնության կարիք ունեցող մի 4 տարեկան երեխա մահանալ (ենթադրաբար, որպես օրինակ էր ասում): Եվ ահա ինքը՝ «կարտոֆիլային չիփսերի սարսափը», անտարբեր չէր կարող լինել, հակառակ դեպքում՝ ինքն իրեն չէր ների, չէր կարողանա մյուս օրը սափրվելիս նայել հայելուն, նայել իր աչքերի մեջ... Սա սենսացիոն հայտարարություն է: Գիտե՞ք, թե ինչու: Որովհետև, պարզվում է, ՔՊում կարողանում են նայել սեփական աչքերի մեջ: Բայց դրան դեռ կվերադառնանք:

Մինչ այդ նկատենք, որ կարտոֆիլամարտի բռնված, ճանապարհի երթևեկելի մասից արհեստական խոչընդոտները վերացնելու վեհ ու մարդասիրական նպատակներ հետապնդած անձը ա) ԱԺ պատգամավոր է, բ) իշխող ուժի ներկայացուցիչ պատգամավոր է, գ) այդ իշխող ուժի կարկառուններից է: Հարց է ծագում (չի կարող չծագել)՝ բա ամբողջ իշխանությունը ձեր ձեռքերում կենտրոնացված, քաղաքային իշխանությունով, վարչական շրջանների ղեկավարներով-բանով, մի՞թե չեք կարողանում մի բան մտածել այդ խոչընդոտն օրինական կարգով վերացնելու մասին: Լավ, դժվա՞ր է դրա վրա քաղաքային իշխանության ուշադրությունը հրավիրել, վարչական շրջանի ղեկավարին ասել կամ հորդորել: Թե՞ ասել են, բայց չեն արել: Չնայած, ի՞նչ պահանջել մի պատգամավորից, որը մինչև հիմա վարչական շրջանի ղեկավարին թաղապետ է անվանում: Չէ՜, ինչպե՜ս կարելի է օրինական եղանակներով, իրենցը՝ անձամբ զոռբայություն անելն է, կարտոֆիլն ասֆալտին փռելը, տեսարան ու պատմություն սարքելը:

Հայելու մասին: Ու աչքերի: Իրենց: Այն մասին, որ կարողանում են իրենց աչքերի մեջ նայել: Այսինքն, որ տեսնում են, օրինակ՝ կարտոֆիլի պարկը վաճառողը, ենթադրենք, սխալ տեղում է դրել, քպականները քունուդադարը կորցնում են, չեն կարողանում անտարբեր գտնվել, անմիջապես բորբոքվում են, կարգն անձամբ են ձգտում վերականգնել, որպեսզի... խիղճները չտանջի և կարողանան նայել սեփական աչքերի մեջ: Ո՞նց: Ինչպե՞ս, էլի: Ուրեմն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո դուք ձեր աչքերի մեջ կարողանո՞ւմ եք նայել: «Եռաբլուրը» եռապատկելուց հետո դուք հանգիստ քնո՞ւմ եք, հանգիստ սափրվում, նայում հայելուն ու ձեր աչքերի մե՞ջ ու, ասես ոչինչ չի պատահել, գնում եք աշխատավա՞յր կամ կարտոֆիլի պարկեր շուռ տալո՞ւ: Հազարավոր զոհերի, կորուստների, աղետների, մահերի պատճառ դարձած իշխանության ներկայացուցիչ լինելով... ձեր աչքերի մեջ կարողանո՞ւմ եք նայել:

Ձեր իշխանության պայմաններում պատերազմում զոհվածների մարմինները պարկերի մեջ դրած նետվում են գավառական ինչ-որ հիվանդանոցի նկուղն, ու դուք կարողանում եք ձեր աչքերի մեջ նայե՞լ: Իսկ կարտոֆիլի պարկերի պատճառով չէիք կարողանալո՞ւ... Կարո՞ղ է ձեր հայելիների հետնամասում թունավոր սնդիկ է լցված, որ ձեր նայելու ժամանակ հայելին ցաքուցրիվ չի լինում: Ընդամենը մեկուկես ամիս առաջ 15 զինվոր կացարանի մեջ այրվեց: Ու դուք կարողանում եք ձեր աչքերի մեջ նայե՞լ: Այս ո՞վ եք դուք, որպես մարդ-արարած, որ կարողանում եք: Որ այդքանից հետո հանգիստ քնում-ելնում եք, «պեռաշկի» ու չգիտեմինչակողր ուտում, հարցազրույցներ տալիս, սրտաճմլիկ բաներ հորինում առ այն, թե՝ բա որ հանկարծ ճանապարհին եղած խոչընդոտի պատճառով շտապօգնության մեքենան չկարողանար անցնել, ֆլան-ֆստան...

Որ հայելու մեջ նայում եք, ձեր վարչապետի ավտոշարասյան կողմից սպանված Սոնա Մնացականյանի ու նրա չծնված զավակի պատկերը աչքներիդ առաջ չեն գալի՞ս: Որ հայելու մեջ նայում եք, հազար-հազարավոր զոհվածների, նրանց՝ ձեր ոստիկանության կողմից քաշքշված, գետնին նետված ծնողների հայացքները դեմներդ չեն գալի՞ս, հայելու միջից ձեր աչքերը չեն ծակո՞ւմ... Ամեն առավոտ քանի՞ րոպե եք ծախսում ձեր հայելիները ձեր բերած արյունից մաքրելու վրա, որ կարողանաք ֆիզիկապես նայել հայելուն: Մի շատ հայտնի ֆիլմի հերոսի խոսքով ասած՝ ամենից ահավորը ամպուտացված հոգով անձերն են, հոգին պրոթեզով չես փոխարինի: Ձեզ թվում է, թե փոխարինել եք: Բայց... միայն թվում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 681 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am