Ֆրանսիացի պատգամավորը դատապարտում է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիան Сохранить Համօգտագործել
![Ֆրանսիացի պատգամավորը դատապարտում է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիան Сохранить Համօգտագործել](/timthumb.php?src=/disc/08-03-23/7c71574ceca215835768f0b7b993916b.jpg&w=708)
Ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիային, որի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
«Ես դատապարտում եմ անթույլատրելի դարանակալումը, որը Լեռնային Ղարաբաղում 3 ոստիկանի կյանք խլեց։ Ադրբեջանը պետք է հարգի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժ ապահովի։ Դեպքի վայր պետք է միջազգային քննչական խումբ ուղարկվի»,- գրել է Փեթելը։