Բանակում՝ խաղաղության քարոզ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող որոշ կառույցներում դժգոհություններ են հասունացել: Նախարարության եւ «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում այդ կառույցներում դասախոսություններ են կարդում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325՝ «կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» բանաձեւի վերաբերյալ։ Նման դասախոսություն են կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների համար, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում, խաղաղապահ զորքերի բրիգադի զինծառայողների համար եւ այլուր։

1325 բանաձեւն ընդգծում է կանանց դերը հակամարտության լուծման, խաղաղարարական, խաղաղաշինական եւ բանակցային գործընթացներում, կարեւորում է կանանց հավասար մասնակցությունը նշված բոլոր գործընթացներում՝ որպես անվտանգության եւ խաղաղության հաստատման կարեւորագույն երաշխիք: Սակայն դասախոսություններում ոչ այնքան կանանց դերի մասին են խոսում, որքան՝ խաղաղության: Մեզ ահազանգած զինվորականները տարակուսում էին, որ ՊՆ գերատեսչություններում խաղաղություն են քարոզում, փոխանակ պատերազմի պատրաստվեն եւ զինվորական գործ քարոզեն: Այս իշխանությունների` պետության հանդեպ դավաճանությունը, ըստ զինվորականների, հասել է այնտեղ, որ անգամ զինծառայողներին են փորձում խաղաղության նարատիվը ներշնչել եւ հակապատերազմական քարոզչություն իրականացնել, փոխանակ բանակը համալրելու, զենք ներկրելու եւ ռեւանշի քարոզ տանելու։

Ի դեպ, «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանը նախկինների կադրերից է` տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Անթալիայում ավտոբուս է շրջվել. կան մեծ թվով զոհեր և տուժածներ Որ սահմանը բացվի, Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա. լրագրող Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը. «Հետք» Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ պարտություն Ստամբուլ–Թեհրան չվերթը կատարող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել Ինչո՞վ է առաջնորդվել Երևանը Արցախում բռնված սիրիացի վարձկաններին փոխանցելիս Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. 30-ամյա մասնակիցը մահացել է Քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am