Մենք պիտի վերադառնանք մեր տները․ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի մոտ հստակ պահանջներ են ներկայացնում (video)

Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակվող քաղաքացիները հանդիպում են պահանջում ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ։ Նրանք հավաքվել են ՊԵԿ –ի շենքի դիմաց։

«Մեր պայքարը միտված է նրան, որ մենք վերադառնանք մեր բնակարններ։ Մարդիկ աշխատանքներ են արել էդ շենքում, հինգ տարի էդ շենք շինանյութ է մտել, եթե մեր ներխուժումն ապօրինի էր, թող երկրորդ օրը կանխեին։ Մարդիկ իրենց վերջին միջոցները ներդրել են ու սենյակները նորոգել, որ մշտական կացարան ունենան»,–  ասաց ՊՆ նախկին շենքում ապրողներից Արամ Խանզադյանը։

Քաղաքացիների խոսքով՝ հանրակացարանային սենյակները, որոնք տրամադրվել են նրանց շենքից վտարվելուց հետո՝ կոմունալ հարմարություններ չունեն։

«15 քառակուսու մեջ 6 հոգով ո՞նց ապրեն, երկու հատ մահճակալ դնեն, կվերջանա սենյակը, մնացածը ոտքի վրա մնա՞ն, կանգնա՞ծ քնեն»,– ասաց ՊՆ նախկին շենքում բնակվողներից մեկ ուրիշը։

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Ռուսական անձնագրի բացասական կողմերը Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը «Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի պատճառով Աբովյանում ապօրինի օտարվել են խոշոր չափի հողատարածքներ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի ուղղությամբ «Ժողովուրդ». Ովքեր են համախմբվել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի շուրջ Ադրբեջանին պատասխան կտրվի. Մարիա Զախարովա (video) Լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Երևան-Գառնի ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ Կա տուժած Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Արցախի Խնուշինակ գյուղը վերածվել է խորհրդանշական տարածքի, որտեղ արտահայտվում է մշակութային ցեղաuպանnւթյան մեխանիզմը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ի՞նչ խոստում կարող է տալ մի իշխանություն, որի ութ տարվա գործունեության հիմքում սուտն ու կեղծիքն են Բազմակիլոմետրանոց խցանումներ են Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ պետական գրանցման գործընթացում. «Փաստ» Այս ավտոճանապարհները փակ են Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am