Ռուբեն Վարդանյանին հանելով՝ քայլ այլ քայլ մոտենալու են Ղարաբաղի կլանմանը. Արթուր Խաչատրյան

parliamentmonitoring.am-ի հարցազրույցը ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ:

–Կառավարության նախորդ նիստում վարչապետը հայտարարեց, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության ու հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, հայկական կողմի առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին։ Ի՞նչ ակնկալիքներ կան այս գործընթացից:

–Որևէ ակնկալիք չկա։ Փաշինյանը դեռ մինչև պատերազմը խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին: Հիշում եք՝ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի ժամանակ ասաց՝ մեր նպատակը խաղաղությունն է, բայց բերեց պատերազմ: Քավ լիցի, ես չեմ ասում Հայաստանը հարձակվեց Ադրբեջանի վրա, բայց իր սխալ քաղաքականությունը չսանձեց Ադրբեջանին, որ պատերազմ չսկսի: Նույնկերպ Չեմբերլենը պատերազմ չսկսեց, Հիտլերը սկսեց, բայց Չեմբերլենի սխալ քաղաքականության 2-րդ համաշխարհային պատերազմի պատճառ դարձավ։ Այնպես որ, ինչքան Փաշինյանը խոսում է խաղաղությունից, այնքան պատերազմ է գալիս մեր երկրի գլխին:

Փաշինյանի հայտարարությունից երկու օր առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ մենք փորձել ենք Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության պայմանագրում, դրանից 24 ժամ հետո Ադրբեջանը շատ կոպիտ պատասխանել էր՝ մոռացեք դրա մասին: Այնպես որ, արդեն իսկ այդ փաստաթուղթը մեզ համար ընդունելի լինել չի կարող:

–Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ շեշտել է, որ ոչ թե ինքն է այդպես համարում, այլ աշխարհն է Ղարաբաղը դիտարկում որպես Ադրբեջանի մաս:

–Չկա նման բան։ Նախ՝ սկսենք նրանից, որ աշխարհը 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո տարբեր մոտեցումներ է առաջարկել: Քի Վեսթում չկար նման բան, Մադրիդյան սկզբունքներում նման բան չկա: Այն փաստաթուղթը՝ Կրակովի փաստաթուղթը, որը Փաշինյանը ժառանգեց և գաղտնազերծեց, սևով սպիտակի վրա գրված է, որ Արցախի վերջնական իրավական կարգավիճակը որոշվում է պարտադիր իրավական ուժ ունեցող ժողովրդական կամարտահայտության միջոցով, որի օրակարգը որևէ բանով սահմանափակված չէ: Այսինքն, աշխարհն ընդունում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը դեռ պետք է հստակեցվի: Ավելին ասեմ. Փաշինյանը սրանից երեք տարի առաջ նույն Մյունխենում ասել է՝ ՄԱԿ-ի 4 բանաձևերը կոչ էին դադարեցնելու ռազմական գործողությունները: Ադրբեջանը դա չի արել, և ինքն է խախտել, այնտեղ կարգավիճակի հարց չկար: Եվ ճիշտ էր ասում: Ուրիշ բան, որ հիմա է խոսքը փոխել: Մինչ այդ նա ասում էր այն, ինչ Հայաստանի ղեկավարները ասել են 1993 թվականից հետո, 27 տարի:

–Արցախի ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատում է իր կողմից նշանակված պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Տարբեր սցենարներ են նշվում, ըստ որոնց՝ Ռուբեն Վարդանյանը մնալու է Արցախում կամ գալու է Հայաստան և գլխավորելու է ընդդիմադիր շարժումը: Համամի՞տ եք տեսակետին, որ հեռացնելով Ռուբեն Վարդանյանին՝ Հարությունյանը կկատարի Ալիևի պահանջը:

–Ադրբեջանցիներն այդ պահանջը դրել էին դեռ մինչև Վարդանյանի Արցախ հասնելը: Նրանք քարոզչական մի հոլովակ էին պտտեցնում, որտեղ ասում էին՝ մենք կարողացանք բացահայտել Ջալալ Հարությունյանի գտնվելու վայրը և թիրախային հարվածել, և թող Ռուբեն Վարդանյանը զգույշ լինի: Բայց Ռուբեն Վարդանյանին դա չվախեցրեց, նա եկավ Արցախ, ամենածանր օրերին ստանձնեց Արցախի համար քաղաքական պատասխանատվությունը, շարունակում է հիմա էլ իրականացնել դա: Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը հեռանալը լավ ազդանշան չի լինի։ Բայց այստեղ էլ Ռուբեն Վարդանյանի հետ կապված Փաշինյանի և Ալիևի դիրքորոշումները բավականաչափ մոտ են:

–Կա տեսակետ, որ Ռուբեն Վարդանյանն ավելի շուտ Ռուսաստանի կողմից գործուղվեց Արցախ:

–Ռուբեն Վարդանյանը երրորդ դասարանի աշակերտ չէ, որ իրեն գործուղեին, ինքը կայացած մարդ է, և եթե չուզենար, չէր գնա: Ես չգիտեմ՝ գործուղվել է, թե իր կամքով է գնացել, չեմ ուզում բամբասանքներին ականջալուր լինել, բայց բավականաչափ կայացած, լուրջ մարդ է և կարող էր կամավոր գնալ: Երեխա չէ կամ կրտսեր գիտաշխատող, որ գնա ինչ-որ մի տեղ գործուղման՝ օրապահիկ ստանալու համար:

–Արցախում քիչ չեն ռուսամետները, և տեսակետ կա, որ Վարդանյանն ունի նրանց աջակցությունը, անգամ եթե հեռացվի պաշտոնից: Կարո՞ղ է Ռուբեն Վարդանյանն ազդել Արցախում ներքաղաքական պրոցեսների վրա:

–Չեմ կարող ասել, թե որոնք են նրա ծրագրերը, գիտեմ այն, ինչ մամուլում հրապարակված է, իսկ ինչն էլ գիտեմ, որ հրապարակված չէ, չեմ կարող ես հրապարակել: Այո՛, նա ունի հետևորդներ մանավանդ այն շրջանակներում, որոնք պատրաստ չեն օգտվել «Ադրբեջանի քաղաքացու բոլոր իրավունքներից», ինչպես ասում է Ալիևը։ Կամ գտնում են, որ Հայաստանը պետք է շարունակի Արցախի անվտանգության երաշխավորի իր հանձնառությունը, ոչ թե ՀՀ իշխանությունների նման ասում են՝ գնացեք, երկուսով ինչ ուզում եք՝ արեք: Արցախի այն քաղաքացիները, որոնք Ադրբեջանի քաղաքացի լինելու ապագայի հետ համաձայն չեն, պետք է որ Ռուբեն Վարդանյանին ավելի դրական վերբերվեն, քան ներկայիս իսթեբլիշմենթին: Ի վերջո, նրանք, որոնք ասում են՝ ղարաբաղիցները կարող են Ադրբեջանի հետ ապրել, իրականում մի քանի ամիս հետո ասելու են՝ Արցախը չենք կարողանում փրկել, արցախցիներին փրկենք, արցախցիներին էլ կբերեն Հայաստան: Ցավոք սրտի, Հայաստանում արդեն ունենք դեմոգրաֆիական խնդիրներ, տուն կտան, մարդիկ կապրեն, և Արցախը չի լինի: Մի կողմից հանդես կգան որպես մարդասերներ, բայց իրականում՝ Արցախը կործանողներ:

-ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասում է՝ հիմի լավ է Զանգեզուրի միջա՞նցք տանք, թե՞ Ռուբենին ասենք՝ թող–գնա, որտեղից եկել ես: Ինչպե՞ս եք գնահատում այս արտահայտությունը։

-Դա պաշտպանության այն փոխնախարա՞րն է, որի պաշտոնավարման ժամանակ Ալեն Սիմոնյանին և իշխող թիմի բազմաթիվ պատգամավորների ներքանզգեստը չի տվել: Իսկ ո՞վ ասաց՝ երբևէ հարց է դրվել՝ միջա՞նցք, թե՞ Ռուբեն Վարդանյան․ այդ խոսակցությունները որտե՞ղ են ծնվել, իր ուղեղից բացի:

-Բացառո՞ւմ եք, որ Վարդանյանի պաշտոնանկությունը լինի այն գինը, որը պետք է վճարել Լաչինի միջանցքը բացելու համար:

-Նման պարզունակ ձևով են մտածում Մելքոնյանի նման հայտարարություններ անողները, սրանք պարզունակ մանիպուլյացիաներ են: Այսօր կբացեն Վարդանյանին պաշտոնին հեռացնելու դիմաց, վաղը չէ մյուս օրը կփակեն Դավիթ Իշխանյանի, Արթուր Մոսիյանի պատճառով և այլն: Վերջիվերջո, զիջողից անընդհատ զիջումներ են կորզելու: Ադրբեջանի նպատակը Ռուբեն Վարդանյանը չէ, այլ Ղարաբաղը կլանելը և Հայաստանը ստրկացնելը: Դրան գոնե Ղարաբաղի մասով խանգարում է Ռուբեն Վարդանյանը: Հիմա Վարդանյանին հանելով՝ իրենք քայլ այլ քայլ մոտենալու են Ղարաբաղի կլանմանը:

Փաստ է, որ իրավիճակը լարված է, փաստ է, որ անվտանգության այս սարսափելի պայմաններում ներքին լարվածությունը որևէ կերպ չի օգնում:

–Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը: Ո՞ւր է Ռոբերտ Քոչարյանը․ վերջին զարգացումներին չի արձագանքում: Ասում են՝ թողնում է քաղաքականությունը:

–Նախ, ընդդիմության դերի մասին․ պետք է հասկանանք, որ այսօրվա վիճակը այս իշխանությունների քաղաքականության ուղղակի հետևանքն է: Գնանք մինչև պատերազմ, այդ մարդը վիժեցրեց բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում: Հինգ անգամ հանդիպել է Ալիևի հետ՝ Դուշանբե, Աշխաբադ, Դավոս, Մյունխեն, և ընդամենը մեկ անգամ է հանդիպումը եղել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Դրա ընթացքում էլ մեկուկես ժամ դարձյալ Ալիև-Փաշինյան առանձին խոսակցություն է եղել: Ինչ են խոսել, հայտնի չէ, բայց հայտնի է, որ վիժեցրել են Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը: Մինչ այդ երբեք նման բան չի եղել: Ընդդիմության նպատակն իշխանափոխությունն է, և սա կապրիզ չէ: Իշխնափոխություն պետք է լինի այս քաղաքական կուրսը փոխելու համար։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա վերջին մի քանի տարին տեսեք քանի ասուլիս է տվել, Փաշինյանը քանի ասուլիս է տվել, կամ այլ ընդդիմադիր առաջնորդներ քանի ասուլիս են տվել: Իսկ առաջնորդների մասով ասեմ, որ առաջնորդներ պետք է ծնվեն: Եվ սա բնական պրոցես պետք է լինի, և քանի նորը չկա, նշանակում է եղածներն են առաջնորդները:

–Ձեր օրակարգը նույնն է, բայց գործողությունների ճանապարհային քարտեզ չենք տեսնում: Վերադարձել եք խորհրդարան, այստեղի՞ց եք փորձելու ազդել գործընթացների վրա:

–Ազդել փորձելու ենք խորհրդարանում և արտախորհրդարանական ճանապարհով, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը պետք է նաև խորհրդարանական գործիքակազմ օգտագործի։ Մենք խորհրդարանական գործիքակազմն ամբողջովին օգտագործում ենք, խոսքը կառավարությանը քննադատելու և այլընտրանք առաջարկելու մասին է։

–Բայց անգամ հարց ու պատասխանին ներկա չեք լինում:

-Հարց ու պատասխանի ֆորմատը դեբատի հնարավորություն չի ընձեռնում։ Ես իրեն հարց եմ տալիս, ինքը պատասխանում է լրիվ ուրիշ բան ու ինչքան ուզում է, նախագահողների պետքն էլ չէ: Հետո դու ռեպլիկ ես անում, հետո նորից ինքը պատասխանում է, այսինքն, սա դեբատի ազնիվ ֆորմատ չէ, մանավանդ, եթե նիստը վարում են այն երեք հոգին, որ այնտեղ նստած են: Այսինքն, հարց ու պատասխանին չմասնակցելը ոչ մի բան չի տալիս: Նայեք հայտարարությունների օրերին, թե որքան ակտիվ ենք մենք: Տեսեք՝ քանի հայտարարություն է ընդդիմությունն անում, և քանիսն է անում իշխանությունը:

–Ռուբեն Վարդանյանը եթե առաքելությունն ավարտի Արցախում և գա Հայաստան, նրա հետ համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ եք:

–Համագործակցում են գաղափարի շուրջ: Ավարտե՞ց, չավարտե՞ց, կգա՞, ինչպե՞ս գա, ի՞նչ օրակարագով ․․․ քանի դեռ այս հարցերին պատասխան չկա, սա ուղղակի հիպոթետիկ խոսակցություն է։ Եվ եթե կա պատկերացումների զուգամիտում, այո՛, եթե չկա, ուրեմն չի լինի համագործակցություն:

դիտվել է 302 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն «Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Փաշինյանին 4 վիրավոր․ խոշոր վթար է եղել Սեբաստիա փողոցում, բախվել են «Opel»-ը, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը Բաքվի «զգուշավոր» կեցվածքը. Իրանի հարվածից հետո Ալիևը փոխել է մարտավարությունը Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը․ «Հրապարակ» Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է այս իրավիճակի արմատական փոփոխություններ Իրանի հետախուզության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մեհդի Ռոստամի Շամասթանը սպանվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ «Հեզբոլլահը» տեղեկացրել է Լիբանանի հարավում իսրայելական զորքերի հետ բախումների մասին Ավելի քան 20 երկրներ խոստացել են իրենց ավանդը ներդնել Հորմուզի նեղուցով «անվտանգ անցումն ապահովելու» գործում «24 ժամում ուկրաինական զինուժի 668 ԱԹՍ է ոչնչացվել». ՌԴ ՊՆ Հերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին Անգործությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար․ Իրանի խորհրդարանի խոսնակի կոչը մուսուլմաններին Փաշինյանի վարչակազմի կողմից Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնումն արգելելը ամոթալի և անսիրտ քայլ է․ Ռոբերտ Ամստերդամ Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ Հարկատուների հաշվին բոուլինգի առաջնություն է կազմակերպվել՝ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև․ Փաստինֆո ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Եվս մեկ «օրենքով գող է» կալանավորվել․ նա 2 ամիս հետախուզումից հետո ինքնակամ է ներկայացել Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա United Airlines-ի ղեկավարը կարծում է, որ 1 մեկ բարել նավթի գինը 100 դոլարից բարձր կմնա մինչև 2027 թվականի վերջը․ Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am