«ՀՀ իշխանությունն ավելի ադրբեջանական ու թուրքական դիրքորոշում է ցուցուբերում, քան հենց Ադրբեջանը» (video)

Երբ մենք խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, չպետք է մոռանանք, որ անկախության ձեռքբերման հիմքերից Արցախն արդեն իսկ գոյություն ունի որպես պետություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց Քաղաքական գիտությունների մագիստրոս Բոննի համալսարանից, իրավաբան Վարդան Պողոսյանը:

«Պատկերավոր ասած, եթե նույնիսկ չլիներ ինքնորոշման իրավունքը ոչ միջազգային իրավունքում, որ ԽՍՀՄ իրավունքում, միեւնույն է, պետությունը, երբ առաջանում է, դա պատմական փաստ է: Թե ինչ հիմքով է պետությունն առաջացել՝ հենվելով ինչ-որ իրավունքի վրա, թե քաղաքացիական պատերազմի միջոցով, թե հեղափոխության միջոցով, եւ այլն, դա երկրորդական է: Միջազգային իրավունքն ընդունում է այն իրողությունը, որ կա պետություն միայն ելնելով այն բանից, թե արդյոք պետության հատկանիշներն առկա են, թե ոչ: Իհարկե, կան որոշակի բացառություններ այդ կանոնից:

Այդ առումով իմ առաջարկը հետեւյալն է. ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ Արցախի անկախությունը: Արցախն արդեն առնվազն 30 տարուց ավելի անկախ պետություն է՝ անկախ իր միջազգային իրավական ճանաչումից: Այն բավարարում է միջազգային իրավունքումպետականությանը ներկայացվող բոլոր չափանիշներին»,-ասաց նա:

Վարդան Պողոսյանի խոսքով, Արցախը սահմանադրական ճանապարհով դեռեւս մինչեւ ԽՍՀՄ փլուզումը հասավ նրան, որ ինքն այլեւս Ադրբեջանական ԽՍՀ մաս չէր: Այսինքն 1991-ից հետո Արցախը անկախ պետություն է, որն իրականացվել է եւ խորհրդային օրենսդրությանը, եւ միջազգային իրավունքին համապատասխան: Նա նկատեց, որ 1991-ին, երբ Արցախն անկախացել էր, դեռեւս գոյություն չուներ անկախ Ադրբեջանը, որից անջատվել էր Արցախը: Արցախը անջատվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից:

«Որոնք են այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի կազմավորումը, որը հավակնում է լինել պետություն: Այդ չափանիշները դասական են ու անվիճելի են: Պետությունը պետք է ունենա հետեւյալ հատկանիշները. Մշտական բնակչություն, սահմանված տարածք, կառավարություն եւ որպես լրացուցիչ հատկանիշ՝ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն:

«Եթե տվյալ պետության ստեղծումն իրականացվել է միջազգային իրավունքի պարտադիր հիմնարար սկզբունքների խախտմամբ, իսկ դրանց մեջ ամենաառաջնայինը ուժի կիրառումն է, ապա այդ պարագայում պետությունները նույնիսկ պարտավորություն ունեն չճանաչելու տվյալ փաստը, որ կա նման պետություն: ՄԱԿ-ի ԱԽ-ն նման բանաձեւ ընդունել է Հյուսիային Կիպրոսի թուրքական հանրապետության վերաբերյալ, քանի որ այդ կազմավորման հռչակումը Թուրքիայի կողմից ագրեսիայի արդյունք է: Կա միայն այդ բացառությունը: Արցախին վերաբերող ՄԱԿ-ի 4 բանաձեւերում նշույլ անգմ չկա այն մասին, որ ԼՂՀ-ն ապօրինի կառույց է, որ ագրեսիայի հետեւանքով է այն ստեղծվել, որ կա չճանաչման պարտավորություն: Ակնհայտորեն, ՄԱԿ-ի յդ բանաձեւերը ելնելում են նրանից, որ դե ֆակտո կա իշխանություն ԼՂ-ում, որն արդյունավետ իրականացնում է իրիշխանությունը տարածքի նկատմամբ, ռազմական հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ եւ ակնհայտորեն այդ բանաձեւերում ամրագրված է, որ տեղական ուժերն են գրավել այս կամ այն տարածքը եւ կոչ է արվում Հայաստանին, որ օգտագործի իր ազդեցությունն այդ տեղական ուժերի նկատմամբ՝ դուրս բերելու այդ ուժերը Ադրբեջանի տարածքից: Նույնիսկ օգտագործվում է օկուպացված տարածք արտահայտությունը: Եթե ՄԱԿ-ն ընդունում է, որ Ադրբեջանի տարածքը գրավել են Ղարաբաղի ուժերը, օկուպացիոն ուժ կարող է լինել միայն պետությունը: 1993-ին որեւէ խոսք միջազգային որեւէ կառույցի կողմից չի եղել այն մասին, որ ռազմական գործողությունները ոչ թե ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ են, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի.,-հայտարարեց Վարդան Պողոսյանը:

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am