Կրկեսի դիմաց նոր էլիտար թաղամա՞ս

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեղեկություն էինք ստացել, որ նախկին մայրաքաղաքային գնդի տարածքում շինարարություն է նախապատրաստվում, եւ պատրաստվում են բարձրահարկ էլիտար շենքեր կառուցել։ Մեզ ասել էին, որ շինարարություն իրականացնողը Ջերմուկի Աշոտ Արսենյանն է, ով այդ տարածքից փոքր-ինչ ներքեւ` նախկին «տրամվայի պարկի» տեղում, արդեն մեծ թաղամաս է կանգնեցրել։
Նախ Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե մայրաքաղաքային գնդի՝ «Ստալիչնի պոլկի» տարածքում որեւէ մեկին քաղաքապետարանից շինթույլտվություն տրվե՞լ է` որեւէ տեսակի շինարարության համար։ Քաղաքապետարանից վստահեցրին, որ նման շինթույլտվություն չի տրամադրվել։ Այնուամենայնիվ, որոշեցինք պարզել, թե ում է այժմ պատկանում մայրաքաղաքային գնդի տարածքը։


Հիշեցնենք, որ այս տարածքը պատկանում էր պաշտպանության նախարարությանը, որտեղ նախկինում խաղաղապահների գունդն էր տեղակայված, 2018-ից հետո խաղաղապահներն այս տարածքից տեղափոխվեցին Բալահովիտ` հավանաբար, որպեսզի չկրկնվի 18-ի ապրիլի սցենարը, երբ մի խումբ զինծառայողներ ցուցադրաբար դուրս եկան գնդից ու միացան ցուցարարներին, ըստ որոշ աղբյուրների՝ վճռորոշ դեր խաղալով, որ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում գրի:


Բայց խաղաղապահների տեղափոխվելուց հետո էլ տարածքը պատկանում էր ՊՆ-ին, որն իրեն պատկանող 70 այլ գույքի հետ պատրաստվում էր այն վաճառել։


Պաշտպանության նախարարությունից մեր հարցմանը, թե ներկայում ում են պատկանում գնդի տարածքն ու շինությունները, պատասխանեցին, որ տարածքը, կառավարության որոշմամբ, ՊՆ-ից վերցվել ու տրվել է Պետգույքի կառավարման կոմիտեին, որն էլ զբաղվում է պետական գույքի օտարմամբ, աճուրդների կազմակերպմամբ։ Պետգույքի կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը։ Հետաքրքրվեցինք, թե «Ստալիչնի պոլկը» երբեւէ եղե՞լ է վաճառքի ենթակա գույքի ցուցակում կամ ներկայում այդ ցուցակո՞ւմ է։

«Ձեր նշած «Ստալիչնի պոլկը» Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին է փոխանցվել կառավարության 2022 թ. ապրիլի 15-ի 496-Ա որոշմամբ՝ ի թիվս մի քանի տասնյակ այլ գույքերի։ Իսկ ինչ վերաբերում է այս պահին վաճառելուն, այդ գույքերը հանձնվել են պետգույքին՝ արդյունավետ կառավարման նպատակով։ Հենց այս պահին, երբ խոսում եմ Ձեզ հետ, գույքը դրված չէ օտարման, չի վաճառվում, բայց միգուցե հետագայում պետգույքը մտածի նաեւ այն օտարելու մասին»,- պատասխանեց կոմիտեի լրատվական վարչության պետ Գեղամ Ասատրյանը։ Այս տեքստից անգամ հասկանալի է դառնում, որ գործընթացն սկսված է: Չի բացառվում, որ Աշոտ Արսենյանն արդեն իր մտադրությունները բարձրաձայնել է, եւ մնում է ընդամենը տեխնիկական մասը` ձեւական աճուրդի կազմակերպումը:

Նշենք, որ զինվորական ծառայության համար ի սկզբանե նախատեսված այս շենքերը կառուցվել են 19-րդ դարում եւ հետագայում՝ տարբեր համակարգերի ժամանակ, ծառայել են նույն նպատակին: Այստեղ են տեղակայված եղել Առաջին հանրապետության ռազմաուսումնական հաստատությունը, 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան (Թամանյանական դիվիզիա), Երեւանի գունդը, ԱԱԾ սահմանապահ զորքերը եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը: Այսինքն՝ տարածքը նաեւ պատմամշակութային արժեք ունի: Եվ վերջապես` ի՞նչ իմաստ ունի Երեւանի կենտրոնի ամեն սանտիմետրը կառուցապատելն ու բետոնի տակ Երեւանը թաղելը․ այս տարածքում կարող էր շատ լավ պուրակ լինել, մանկական զբոսայգի կամ պարզապես հանրային բաց տարածք, որտեղ մարդիկ կարող էին դուրս գալ զբոսնելու»:

 

դիտվել է 603 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am