Նոր մանրամասներ Գրիգորի Խաչատուրովի գործից․ հաջորդը կլինի Խաչատուրովի ընկերը․ պաշտպան (video)

Փաստաբան Միհրան Պողոսյանը կոչ է անում մեկընդմիշտ մոռանալ «զորամասի տարածք» հասկացությունը. hասկացությունը ներառված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատախազության ներկայացրած հաղորդագրությունում:

Փաստաբանը ստանձնել է այս գործով անցնող Էդգար Արշակյանի շահերի պաշտպանությունը:«Դա անշարժ գույք է, որը 1990-ականների կեսերից երբևիցե որպես զորամաս չի ծառայել: ՊՆ-ին հատկացված բոլոր զորամասերը, բոլոր տարածքները հատուկ նշանակության հողամասի տակ են ընդգրկված եղել, դրանցից հետո դրանք իրավական հիմք են ստացել 2005 թվականին», - լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Նա նշեց, թե տվյալ տարածքների օտարելիության պայմաններ նախատեսում է օրենքը, առկա են մի շարք հիմնավորումներ, թե որ պայմաններում տվյալ տարածքները կարող են օտարվել:

Փաստաբանը վստահեցնում է՝ 18 միլիոն դրամ գրավ վերցնելը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է: Նրա գնահատմամբ՝ Գլխավոր դատախազն ԱԺ-ում զբաղված էր մանիպուլյացիաներով:

«Տվյալ գույքի համար երբևիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել. 2016 թվականի օգոստոսի 12-ին Գրիգորի Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձորում, այդ բնակարանը ձեռք բերելու ժամանակ կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, որի պայմաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ, հետո բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, Խաչատուրովն իր ընկերոջը՝ Էդգար Արշակյանին խնդրել է լրացուցիչ գրավով օգնել ու, քանի որ այդ տարածքն այդ պահին Արշակյանը օգտագործելիս չի եղել, տարածքը որպես լրացուցիչ գրավ գրավադրվել է բանկում, սակայն գումարային առումով վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել, այսինքն՝ կոնկրետ այդ տարածքի համար ոչ մի դրամ վարկ չի ստացվել»,- մանրամասնեց Միհրան Պողոսյանը:

դիտվել է 525 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am