«Իրավունք» թերթը գրում է․ «Հինգ գիշեր ու ցերեկ ՊՆ նախկին շենքի դիմաց շուրջօրյա նստացույց իրականացնող անօթեւան մնացած ընտանիքների անդամները պնդում են, որ այլ աջակցության կարիք չունեն, միայն ունեն մեկ առաջնահերթ խնդիր:
«Մեր առաջնահերթությունը եւս մեկ վրան տեղադրելն է, որովհետեւ 120 ընտանիքի անդամները չեն կարող մեկ վրանի տակ գիշերել: Իսկ ոստիկանությունը թույլ չի տալիս վրան դնել: Եթե կարող են, թող օգնեն այս հարցում: Իսկ եթե ինչ-որ մեկն ուզում է մեզ այլ հարցում աջակցել, ապա այն օրը, երբ կառավարությունից մեզ կկանչեն կամ ինքներս կփորձենք ստեղծել այդ հնարավորությունը, թող պատրաստ լինեն գալ կառավարության շենքի մոտ եւ աջակցել մեզ: Պետք է հանրային ճնշման միջոցով հասնենք նրան, որպեսզի վերադառնանք մեր բնարականները: Մնացած հարցերում նստացույցի մասնակիցներիցս որեւիցե մեկը որեւէ կարիք չունի: Շատ շնորհակալ ենք եւ շոյված` ուշադրության համար»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից 44-օրյա պատերազմի մասնակից Արամ Խանզադյանը` ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր Սերո Խանզդադյանի թոռը, ով եւս նստացույցի մասնակիցների շարքում է»:
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը