Հադրութի դպրոցում զինծառայողները պահանջել են սպաներից, որ զենք տան իրենց. Իշխան Վահանյանի գործով վկա (video)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ փետրվարի 16-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվեց գործով վկա, շարքային զինծառայող Մոնթե Պողոսյանը:

Նա պատմեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, զինծառայողներին բարձրացրել են դիրքեր, մինչեւ հոկտեմբերի 6-ը մնացել են Ջաբրայիլում, այնուհետեւ նահանջել դեպի Հադրութի զորամաս.

«Մեզ տարել են Հադրութի դպրոց, այնտեղ մի օր մնացինք, ամսի 9-ին մեզ հանեցին Խուռհատ սար, ասացին՝ այնտեղ դիրքավորվենք, ամսի 9-ին ռմբակոծություններ են եղել մոտակա անտառում, գիշերն այնտեղ ենք մնացել, առավոտյան 10-ի սահմաններում ասացին՝ հրադադար է, հետո մեզ հրամայեցին Խուռհատ սարը բարձրանալ: 3 տեղ դիրքավորվել էինք, սարի վրա դիվերսիա ներխուժեց, ես վիրավորել եմ գլխի հատվածում, տղերքը ինձ իջեցրին ավտոները: Կամազով որ գնացինք, կրակեցին մեզ վրա, կողքի սարից էին, բայց չգիտեմ՝ մերո՞նք էին, թե՞ թուրքերը: Վիրավոր իջել, մտել ենք մոտակա գյուղ, որտեղ եկավ մի երկրապահ, մեզ մոտեցավ, իր ավտոմեքենայով տարավ մեզ Խնձորեսկի հոսպիտալ, որտեղ մի քանի ժամ ռենգտեն էի անցնում, այդ ժամանակ եմ տեսել Իշխան Վահանյանին: Հոսպիտալում մնացել եմ 6 օր, հետո անցել եմ մայրական խնամքի եւ չեմ տեսել Վահանյանին»,- պատմեց գործով վկան:

Մոնթե Պողոսյանն ասաց, որ այդ ընթացքում չի լսել, թե Վահանյանը վիրավորում է ստացել:

Նա պատմեց, որ դիվերսիայի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Հարցին՝ այդ մարտի պայմաններում արդյո՞ք հնարավոր էր բեկորային վնասվածք ստանալ, վկան ասաց, որ հնարավոր էր:

Անդրադառնալով այն լուրերին, թե իր հետ նույն ավտոմեքենայում է եղել նաեւ Վահանյանը՝ որպես վիրավոր, վկան հերքեց. «Ոչ, մեզ հետ որեւէ սպա չի եղել, միան զինվորներն են եղել»:

Կողմի հարցին, թե Հադրութի դպրոցում եղած ժամանակ զինծառայողներին բահեր տվե՞լ են խրամատ փորելու համար, վկան ասաց որ չեն տրվել:

Հարցին՝ նոր շորեր բաժանվե՞լ են զինծառայողներին, վկան ասաց՝ այո:

Ճշտող հարցին՝ խրամատ փորելու տեխնիկայի եւ այլ հարցերի մասին ո՞վ պետք է մտածեր, վկան ասաց՝ գումարտակի հրամանատարը:

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը:

5-րդ գումարտակի անձնակազմը մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:

Իշխան Արմենի Վահանյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով:

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am