500 հոգու փոխարեն դիրքերում պետք է լինեն 5000-ը․ էս ի՞նչ եք անում․ կամավոր (video)
Մի շարք զինվորականներ, հիմնականում կամավորական «Խաչակիրներ» ջոկատի անդամներ, շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։ Նրանք դժգոհում են աշխատավարձից, պնդում՝ պետք է լուծեն իրենց բնակարանների խնդիրը։ Հավաքվածների պնդմամբ՝ իրենցից շատերը տարիներ շարունակ խրամատում են, բայց մինչև հիմա տուն չունեն, վարձով են ապրում։
«Կամավորն էսօր արժեզրկվել ա, շատ անգամ ձեռնապայտով տրանսպորոտում տեղ չեն տալիս»,-լրագրողների հետ զրույցում ասաց կամավորներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։
