Ինչու Գագիկ Մելքոնյանը չմասնակցեց իր ընկերոջ հարցով քվեարկությանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի եւ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է արդեն կայացրել։

Մինչ այդ էլ՝ փետրվարի 9-ին, ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկությամբ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։ Ինչպես արդեն հայտնել ենք, քվեարկությանը չէր մասնակցել ՔՊ 3 պատգամավոր. Մարիամ Պողոսյանն այդ օրերին գործուղման էր, իսկ Վիգեն Խաչատրյանն ու Գագիկ Մելքոնյանն այդ օրը ԱԺ չէին եկել հիվանդ լինելու պատճառով:
ՔՊ-ի ներսում այդ օրերին խոսակցություններ են պտտվել, որ իրականում Գագիկ Մելքոնյանին հետ է պահել Սեյրան Օհանյանի հետ նախկինում ունեցած մտերիմ հարաբերությունները:

Նշենք, որ Գագիկ Մելքոնյանը 2000-2008թթ. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն է եղել՝ Զինված ուժերի թիկունքի պետը, իսկ Օհանյանը 2007-ից՝ ՊՆ ԳՇ պետը, 2008-ից` նախարար։

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մի քանի հարց է ուղղել Գագիկ Մելքոնյանին:

–Պարո՛ն Մելքոնյան, խոսակցություններ են շրջանառվում, որ իրականում Սեյրան Օհանյանի հետ Ձեր նախկին մտերմությունն է հետ պահել, որ գաք ու Ձեր թիմակիցների հետ մասնակցեք նրան անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը:

-Ես հիվանդանոցում եմ եղել, վատառողջ էի, դրա համար էլ չեմ եկել։

–Իսկ եթե գայիք, ինչպե՞ս կվարվեիք. Օհանյանի հետ ունեցած Ձեր ընկերական հարաբերությունները հաշվի կառնեի՞ք, թե՞ կշարժվեիք այնպես, ինչպես Ձեր թիմակիցները, եւ կողմ կքվեարկեիք:

-Ես չեմ պատասխանի այդ հարցին. ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քվեարկությունը գաղտնի է:

–Պարո՛ն Մելքոնյան, Սեյրան Օհանյանին մեղադրում են զորամասի օտարման, խոշոր չափերով գույք հափշտակելու եւ վատնում կատարելու համար: Նրա հետ ինքներդ տեւական ժամանակ աշխատել եք. արդարացի՞ են նրան ուղղված մեղադրանքները, ինչպե՞ս եք վերաբերվում դատախազի մեղադրանքներին:

-Կոնկրետ Սեյրան Օհանյանի մասով եթե քրեական գործ են հարուցել, ինքը պետք է կարողանա պաշտպանվել: Ինքն ունի իր փաստերը, իր տեսակետը, ամեն մեկը մի ձեւով է նայում հարցին, բայց Օհանյանը պետք է արդեն պաշտպանվի, ինքը գիտի՝ ոնց է պաշտպանվում: Իսկ փաստերը համապատասխանում են իրականությանը, թե չեն համապատասխանում՝ քննությունը պետք է պարզի: Ես ո՛չ դատապաշտպան եմ, ո՛չ էլ փաստաբան եմ: Դատախազն ասում է՝ դեպքը տեղի է ունեցել այսինչ ժամանակաշրջանում, իսկ այդ ժամանակաշրջանում, որում տեղի է ունեցել, Սեյրան Օհանյանը նախարարի պաշտոնն է վարել, նա ունի իր փաստերը՝ ինչու են այդ զորամասերը օտարվել. փաստեր կան, պետք է ասի՝ ինչպես է եղել դա: Ինքը պետք է պաշտպանվի. ամեն մեկն էլ, ում մեղադրանք է առաջադրվում, պետք է պաշտպանվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am