Մեր անմեղությունը մենք այնտեղ կապացուցենք. Սեյրան Օհանյանը՝ իր դեմ կարված գործի մասին (video)

ՀՀ իշխանությունների համար դեռևս գերակա չեն այն խնդիրները, որոնք վերաբերում են անվտանգությանը, պաշտպանությանը, Զինված ուժերին, բանակին, Արցախին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Պատգամավորն ասաց, թե դատախազության կողմից ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հետապնդում հարուցելու միջնորդագրերի ներկայացմանը չեն մասնակցել, քանի որ դրանց բոլորի վաղեմության ժամկետն անցած է։

«Եվ եթե մենք ստորագրեինք, ապա չէին լինի այդ միջնորդագրերը, իսկ մենք հրաժարվել ենք ստորագրելուց, քանի որ գտնում ենք, որ մեղավոր չենք։ Այդ գործերը շինծու են, որևիցե շահ որևիցե մի հարցում մենք չենք ունեցել, որևիցե մի շրջանակի հետ մենք պայմանավորվածություն չենք ունեցել», - ասաց Սեյրան Օհանյանը։

Բացի այդ, ըստ պատգամավորի, ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել նիստին, քանի որ համարում են, որ իշխանությունների կողմից դրանք իրականացվել են հանրության ուշադրությունը շեղելու համար։

«Չենք մասնակցել նաև, քանի որ մեծամասնությունը, ինչպես մնացած բոլոր հարցերը, դակելու էր նաև այդ հարցը։ Իսկ մենք պատասխանատու չենք ՔՊ-ական մեծամասնության առջև։ Մեղադրանքն առաջադրվել է, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, մեր անմեղությունը մենք այնտեղ կապացուցենք», - նշեց Օհանյանը։

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ-ի ծրագրում եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը Նիկո՛լ, էդ ու՞մ ես էշի տեղ դնում, քո «էշ հալով»․ Դավիթ Մկրտչյանը հունից դուրս եկավ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ 18-ամյա Դավիթի մասին հարցին (video) Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում Պուտինը էդ փաստաթղթերը կմտցնի Ալիևի աչքը, եթե․․․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյա՛ն, քո արածը ՌԴ-ում քթերից է գալու. Հենրիխ Դանիելյան (video) Գյումրիում անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող․ «Ազատություն» Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու մասին դատական ակտի դեմ բողոք է բերել նաև հսկող դատախազը Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի, ապա Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները կբացվեն Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի՝ Հակակոռուպցիոնում «Եթե նախկինում Սամվել Կարապետյանի նկարից էիք վախենում, հիմա նրա անունի՞ց եք վախենում» (video) Տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա Փաշինյանի կոշտ պատասխանը Հայկ Սարգսյանին (video) Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. հարց՝ Փաշինյանին (video) Լրատվամիջոցները ենթադրություններ են արել, թե ինչ կպատահի նավթի գների հետ, եթե Հորմուզը փակ մնա Սամվել Կարապետյանի ձեռքից ամբողջ ունեցվածքը վերցվելու է. Փաշինյանի բացահայտումը (video) Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության այլընտրանքային ուղիներ է տրամադրել՝ ականներից խուսափելու համար Նիկոլի լափելուն ու թալանին ավելացավ «բոմժը»․ Անժելա Թովմասյան (video) Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտը միանում է Հայաստանի և աշխարհի բազմաթիվ գիտնականներին՝ դատապարտելով դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը. aravot.am «Իշխանության վախը հասարակության շրջանում հեղինակություն, պատիվ և արժանապատվություն ունեցող անձանցից է». Տիգրան Աբրահամյան «Ես պատրաստ եմ». Զելենսկին առաջարկով դիմել է Պուտինին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am