«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով ԵՊՀ-ում դասախոսում է, համալսարան է ներկայանում թիկնապահների ուղեկցությամբ։ Իրավագիտության ֆակուլտետում նրա կողմից կարդացվող թեմաներն են՝ «Պենոլոգիա», «Կախյալ վարքագծի հիմնախնդիրները», «ՀՀ քրեական իրավունք»։
Վարդապետյանի զույգ թիկնապահները՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայողները, նրա հետ մտնում են ֆակուլտետի շենք, որտեղ գրեթե միշտ ուսանողներ կան։ Իհարկե, որեւէ հակաօրինական բան չկա նրանում, որ պետական պահպանության ծառայողներն ուղեկցում են գլխավոր դատախազին, սակայն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրոք, ով, իմիջիայլոց, եւս դասախոսում էր նույն ֆակուլտետում, թիկնապահները շենք չէին մտնում, եւ Դավթյանին ուղեկցում էր միայն նրա խորհրդականը։
Ըստ ամենայնի, նախկին գլխավոր դատախազը փորձում էր չտարբերվել մյուս դասախոսներից»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը