«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախ՝ Բրյուսել, ապա Բեռլին այցելած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ի հանդիպումների հետ կապված հետաքրքիր դրվագներ են փոխանցում արտգործնախարարությունից։ Մեր աղբյուրը նշում է, որ մասնավորաբար Բրյուսելում Միրզոյանը որոշել է «սիրտը բացել» ԵՄ-ի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում։
Նա փորձել է անկեղծանալ հայաստանյան իշխանությունների աշխարհաքաղաքական նախընտրությունների, Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իշխանական պլանների շուրջ։ Ընդ որում, նա այդ ամենը փորձել է մատուցել եվրոպացիներին հաճելի աշխարհաքաղաքական կողմնորոշման «սուոսով»՝ քանիցս իր խոսքում շեշտելով ՌԴ-ի «կրավորական կեցվածքն ու ոչ դաշնակցային գործելաոճը»։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, եվրոպացի պաշտոնյաները ակնարկներով ցույց են տվել, որ, ըստ էության, հետաքրքրված չեն շատ մանրամասներով, և որ նման հանդիպումների ժամանակ այդպիսի մենախոսությունները տեղին չեն»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը