Այս խումբը եկել է երկու նպատակի համար՝ Արցախը տալ Ադրբեջանին, ՀՀ-ն կցել Թուրքիային․Լարիսա Ալավերդյան (video)
Այս խումբը եկել է իշխանության երկու նպատակ իրականացնելու համար՝ Արցախը բռնակցել Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնել Թուրքիայի վիլայեթ: Այս մասին Լաչինի միջանցքի հարցով ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանի խոսքով՝ իշխանության գործողությունները հասկանալի են և ամբողջովին բացահայտված, իսկ Արցախի հարցի լուծման համար պետք է ուժերի համախմբում:
