«Հրապարակ» թերթը գրում է. « Շրջափակված Արցախին ով ինչով կարողանում է, փորձում է օգնել: Մեկը՝ նյութական օգնությամբ, մյուսը՝ սննդով, երրորդը` խոսքով: Դեռ տարեսկզբին Մայր Աթոռը նամակ է հղել իր թեմերին` առաջարկելով աջակցել Արցախի մեր եղբայրներին: Շատ թեմերից են արձագանքել, եւ բավականին միջոցներ են հանգանակվել, որոնք առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձեռքբերման վրա են ծախսվել եւ մեծ դժվարությամբ հասցվում են Արցախ:
Մոսկվայի հայկական եկեղեցին իր էջում գրել է. «Արցախի համար հումանիտար օգնություն կազմակերպելու Վեհափառ հայրապետի հորդորին արձագանքեցին տարբեր քաղաքներում ապրող մեր հավատավոր զավակները, 3 օրվա ընթացքում հավաքագրվեց 2 միլիոն 800 հազար ռուբլի: Գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը, սակայն, բավարար է շուրջ 20 տոննա սննդամթերք գնելու համար: Սիրելի քույրեր եւ եղբայրներ ի Քրիստոս, շրջափակման ծանր պայմաններում հայտնված Արցախի մեր հայրենակիցներն ամենքիս օգնության կարիքն ունեն, եւ մենք շարունակում ենք կազմակերպել հումանիտար օգնության հավաքագրումը»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը