Գոյաբանական ճգնաժամի մեջ ենք. աղետաբեր վիճակը կապված չէ միայն Արցախի ապագայի հետ․ Ալեն Ղևոնդյան

«Փաստ» օրաթերթը գրում է․

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շրջափակմանը, խոսել նաև Հայաստանի Հանրապետությանն առնչվող խնդիրներից և հնարավոր լուծումներից: Անդրադառնալով նախ Արցախին՝ քաղաքագետը շեշտեց, որ խոսքն ամենևին հումանիտար ճգնաժամի մասին չէ: «Մենք ոչ թե հումանիտար ճգնաժամի կամ աղետի, այլ քաղաքական, գոյաբանական ճգնաժամի մեջ ենք, որն ունի նաև հումանիտար կողմ: Երբ ասում ենք միայն հումանիտար ճգնաժամ, այդպիսով ընդունում ենք, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, որտեղ ապրող հայերը հումանիտար ինչ-որ պահանջմունքների հետ կապված գոյաբանական խնդիրներ ունեն, ինչն ամենևին այդպես չէ»,-ընդգծեց Ալեն Ղևոնդյանը:

Բուն խնդրին անդրադառնալով՝ նա հավելեց. «Խնդիրը որոշակի տրամաբանությամբ ստեղծվել ու ձևավորվել էր դեռ 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանության հանձնում, երբ իշխանությունը շատ փափուկ գործիքակազմով հայտնվեց գործող խմբակի ձեռքում, որի ղեկավար կարգվեց ներկայիս վարչապետը: Դեռ այն ժամանակ կար հստակ պատկերացում, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքականություն, ուժային բալանս պետք է փոխվի, իսկ այդ ուժային բալանսը պետք է փոխվի ի հաշիվ Ռուսաստանի՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով: Այս ուղղությամբ շատ մտածված, հետևողական քայլեր ձեռնարկվեցին: Օրակարգում երկու խնդիր էր՝ իմիտացիոն պատերազմի միջոցով ազատվել Արցախից և ամեն գնով փորձել Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել: Այս պլանը հետևողականորեն իրականացվեց, բայց իրավիճակում որոշակի փոփոխություններ եղան, երբ 2020 թվականի պատերազմի ժամանակ, փաստացի, ամբողջ Արցախը չհանձնվեց, կամ չկարողացան հանձնել Ադրբեջանին»:

Մեր զրուցակցի խոսքով, իրավիճակի փոփոխության գործոն դարձավ նաև ռուսական խաղաղապահների ներկայությունը, որը նոր ուժային բալանսի ձևավորման, նոր հնարավորությունների պատուհան բացեց Արցախի, նաև Հայաստանի ապագայի մասով:«Բայց հայկական կողմում՝ ի դեմս ՀՀ գործող վարչապետի, հայկական շահեր սպասարկող ու պահող սուբյեկտներ չկային, որովհետև ամբողջ պետական համակարգը, ինստիտուտները, բանակը ուծացնելու և վերացնելու խնդիր էր դրված: Արդյունքում ունեցանք այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը հասկացավ, որ խաղը դեռ շարունակվելու է, և հնարավորություն ունի ձեռք բերել այն, ինչը իրեն հենց սկզբում խոստացվել է: Լաչինի միջանցքի և Արցախի շուրջ ձևավորված իրավիճակը շատ տրամաբանական է և պլանավորված:

Այսինքն, նպատակը հումանիտար, հոգեբանական ճնշումների, կենցաղային կատաստրոֆիկ պայմաններ ապահովելու միջոցով մի իրավիճակ ստեղծելն է, որ այնտեղ ապրող ազգաբնակչությունը հուսահատվի, հուսալքվի և, հասկանալով ու տեսնելով, որ ՀՀ-ն այլևս որևէ կերպ իր անվտանգության, կենսագործունեության երաշխավորը չէ, հեռանա Արցախից: Իզուր չէ, որ այս ընթացքում մենք լսում ենք երբևէ մեր կողմից չենթադրելի այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են «Լաչինի միջանքը Ռուսաստանի խնդիրն է», «թող Արցախն իր խնդիրները լուծի, գնա ու բանակցի Ադրբեջանի հետ» և այլն: Եվ սա ասում է այն նույն մարդը, որը Ստեփանակերտում 2019-ին հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է, և՛ վերջ»:

Ի դեպ, սա լեզվական սայթաքում չէր: Այդ հայտարարությունը պատերազմ սկսելու գործիքակազմի կարևոր էլեմենտ էր, որի հետևանքով նախկինում մեզ համար շահեկան՝ ինքնորոշման իրավունքի ձևաչափում գտնվող բանակցային օրակարգը փոխարինվեց տարածքային ամբողջականության ֆորմատի, որը համապատասխանում էր Ադրբեջանի ղեկավարի ու Ադրբեջանի շահերին: Մեծ հաշվով, ունենք աղետաբեր վիճակ, ու այն կապված չէ միայն Արցախի ապագայի հետ: Այդ աղետաբեր վիճակը կապված է նաև Հայաստանի ներկայի ու մոտ ապագայի հեռանկարի հետ»,-ընդգծեց քաղաքագետը:

Այս համատեքստում, անդրադառնալով նաև այն հայտարարություններին, որ անգամ ՀՀ անվտանգությունն ապահովելու հնարավորություն չկա, Ալեն Ղևոնդյանը նշեց, որ այս առումով ևս մի կարևոր էլեմենտ կա: «Գործող իշխանություններն, իհարկե, աչքի են ընկնում անորակության հատկանիշներով, բայց ակնհայտ պետք է ֆիքսել ու արձանագրել, որ այս գործընթացի պլանավորումն իրականացվել է նրանց ուղղակի մասնակցությամբ և խորհրդատուների ներգրավվածությամբ: Երբ ասում են՝ ունակ չենք ապահովել ՀՀ անվտանգությունը, պետք է հասկանալ, որ բոլոր էլեմենտների մասով մեր առջև Հայաստանի անվտանգությունն ապահովելու խնդիր դրված չէ: Այս տեսանկյունից շատ տարօրինակ են փորձագետների, ընդդիմադիր գործիչների այն դիտարկումները, թե ինչու գործող իշխանությունը բանակը չի առողջացնում, չի կատարելագործում, նոր խրամատներ չեն փորվում և այլն: Պատճառը շատ պարզ է. իրենց խնդիրը ոչ թե բանակը կարգի բերելն է, այլ ոչնչացնելը, թուլացնելը, որովհետև սա այն կետերից մեկն է, ինչի մասին Ալիևն իր հրապարակային հարցազրույցներից մեկում էր ասել՝ հայտարարելով, որ «Հայաստանը չպետք է բանակ ունենա»»,նշեց Ալեն Ղևոնդյանը:

Նա հիշեցրեց նաև մի պատմական փաստի մասին: «Ալեքսանդրապոլի պայմանագրի գաղտնի հավելվածում կա մի կետ, ըստ որի, Հայաստանը չպետք է զինված ուժեր ունենա, իսկ Հայաստանի տարածքը պետք է տեղավորվի Էջմիածնի, Երևանի ու Սևանի միջև, Հայաստանում պետք է տեղակայված լինի թուրքական մշտական «գարնիզոն», որը կլուծի իրավիճակից բխող բոլոր խնդիրները: Սա Ալեքսանդրապոլի այն պայմանագիրն է, որը կնքվել է 20-րդ դարի սկզբներին»,-նշեց նա՝ շեշտելով երկու՝ այդ ժամանակահատվածի ու այսօր տեղի ունեցող գործընթացների տեսանելի նմանությունների մասին: Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձանք նաև հասարակական ընկալումներին, խնդիրներին դիմակայելու հնարավորություններին և այն տեխնոլոգիաներին, որոնք շարունակում են կիրառվել ժողովրդի նկատմամբ:

«Առհասարակ հոգեբանության և քարոզչական մանիպուլ յացիայի մեջ հստակ տեխնոլոգիաներ կան: Օրինակ՝ երբ մեկ ամիս շարունակ ամեն օր ծեծում ես հարևանիդ դուռը ու ասում՝ խոզ ես, ինչ-որ փուլից հետո նա սկսելու է խռխռալ: Երբ մեկին համոզում են, որ հիվանդ է, անկարող կամ դիմադրության ուժ չունի, վերջիվերջո, նա համոզվում ու համակերպվում է այդ իրականության հետ, որովհետև գտնվում է հետսթրեսային կամ սթրեսային իրավիճակի մեջ: Վերջիվերջո, պատերազմում տեղի ունեցած իրողությունները ցանկացած հասարակության համար ծանր հոգեբանական ապրումներ են, որոնք, ի դեպ, շարունակվում են: Այդքան զինվորների սպանություններ, գերիների փաստ, կենդանի այրված զինվորներ… Այս ամենն անհետևանք չի անցնում: Հետևաբար, երբ անընդհատ համոզում են, որ անկարող եք դիմադրել, դիմակայել, վերջիվերջո, համոզվում եք: Սա, որպես նպատակ, դրված է քարոզչական աշխատանքի հիքում»,- նկատեց քաղաքագետը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ իրականությունն այլ է:

«Իրականությունն այլ է ինչպես բանակի, զինված ուժերի կարողությունների, տեխնիկայի կորուստների համալրման, այնպես էլ հասարակության ներուժի տեսանկյունից: Երկու օր առաջ սոցհարցումներ հրապարակվեցին: Նշված էր, որ ՀՀ ազգաբնակչության (հարցվածների) 97,5 տոկոսը դեմ է Արցախի՝ որևէ կարգավիճակով, որևէ ձևաչափով Ադրբեջանի կազմում հայտնվելու հեռանկարին: Այսինքն, եթե մենք խոսենք պարտված հանրույթի մասին, ապա այդ հանրույթը պետք է համակերպվեր այն կերակրի հետ, որը գործող թրքահաճո վարչապետն է հասարակությանը մատուցում: Բայց մենք գործ ունենք մի հանրույթի հետ, որն անգամ դավադիր պատերազմից հետո կարծում է, որ Արցախը որևէ կարգավիճակով չպետք է հայտնվի Ադրբեջանի կազմում: Սա շատ կարևոր ինդիկատոր է, ինչը նշանակում է, որ X փուլում, ճիշտ քաղաքական էլիտաների և ճիշտ օրակարգի պայմաններում այդ ներուժը, դիմադրության այդ ռեսուրսը կարող է գալ ու պետության և ազգաբնակչության շահերից բխող խնդիր լուծել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը ներկա օրակարգից բխող մի լուծում է տեսնում: «Ես լուծումը տեսնում եմ պրոֆեսիոնալ, սկզբունքային, տեխնոկրատ մասնագետների վճռական գործողությունների մեջ, որը, որպես փաստ ու որպես իրողություն, կարժանանա հանրային լայն շրջանակների դրական և ըմբռնելի արձագանքին: Չգիտեմ՝ այդ էլիտան ինչ պայմաններում ի հայտ կգա, միգուցե շատ հանկարծակի հայտնվի կամ, գուցե, սպասում է իր կետին, բայց խնդիրը պետք է և կարող է լուծել էլիտան: Իսկ վերոնշյալ հարցման ի ցույց դրած միջավայրը, կարծում եմ, նման իրավիճակի զարգացման համար նպաստավոր գործոն կլինի, որովհետև մեր օրակարգը, մեծ հաշվով, «նորից ցեղասպանվել, թե չցեղասպանվել» թեզն է»,-եզրափակեց Ալեն Ղևոնդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 293 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am