«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության ներսում քննարկվում է իշխանությունների թիրախը դարձած երկու պատգամավորի` Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի՝ մանդատները վայր դնելու հարցը: Դա մի կողմից կնշանակի, որ մենք կառչած չենք պատգամավորական անձեռնմխելիությունից եւ պատրաստ ենք կամովին հրաժարվել ու քննության առաջ կանգնել:
Մյուս կողմից` իշխանություններին կզրկի խորհրդարանում շոու սարքելու, պատերազմում պարտությունն ու բանակի վիճակը նախկինների, մասնավորապես` Սեյրան Օհանյանի վրա բարդելուց, իսկ բժիշկ Չարչյանին` որպես իր մասնագիտությանը դավաճանած անձ ներկայացնելուց: Մեր տեղեկություններով, Չարչյանը դեմ չէ մանդատը վայր դնելուն, իսկ Սեյրան Օհանյանն առարկում է՝ ասելով, որ այդ դեպքում հանրությունը կընկալի, որ ինքն ընդունում է իշխանության սարքած շինծու մեղադրանքը եւ իր մեղքը:
Երկու պատգամավորները դեռ ժամանակ ունեն կողմնորոշվելու: Սակայն կա նաեւ կարծիք, որ մանդատները վայր դնելը հենց իշխանությունների ուզածն է, որն ԱԺ-ից կամաց-կամաց հեռացնում է իր համար պրոբլեմատիկ անձանց եւ թուլացնում ընդդիմությանը»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը