Գնա տուն երեխուն ի՞նչ ասի, աշխատանք չունեմ, առ էս կոշիկը կե՞ր. Տոնավաճառի աշխատող (video)
Մենք այսքան տարի որևէ տեղ չենք գաղթել, հիմա էլ չենք գաղթելու, սա մեր երկիրն է, մենք ուզում ենք մնալ այստեղ և աշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մալաթիա տոնավաճառի աշխատակիցներից մեկը:
«Վարչապետից սկսած մինչև ամենաստորին օղակի աշխատող, ինչու եք նստել ձեր սենյակներում, եկեք այստեղ, պատասխանեք ինչու եք այսքան մարդու թողնում անգործ»,-ասաց նա:
