«Մալաթիան» այսօրվանից փակ է․ Գնացե՛ք տուն, այստեղ մեկը մի անշնորհք բան կանի, կասեն՝ մենք ենք․տնօրեն (video)
Մալաթիա տոնավաճառի 10-12 աշխատակիցներ տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ պատրաստվում են գնալ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ հասկանալու համար, թե ինչպես է լուծվելու հարցը:
«Երեկ երեկոյան տեսչական մարմինն ուղարկեց իր աշխատակիցներին, միասին նայեցինք ամբողջ տարածքը, որ շատ հրդեհավտանգ չէ։ Այսօր պետք է պատասխան տան, թե քանի օր ժամանակ են տալիս շտկելու որոշ թերություններ, որպեսզի կարողանանք աշխատել։ Հիմա 10 հոգով կգնանք տեսչական մարմին, մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը սպասում է մեզ: Կրուցենք ու տեսնենք, թե ինչ կլինի վերջնական որոշումը»,- ասաց տոնավաճառի տնօրենը:
