Յարմրկան որ փակում են, փող տալո՞ւ են՝ ծնողիս գերեզմանը սարքեմ. «Մալաթիայի» աշխատակից (video)
«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին հավաքվել են տոնավաճառի տարածքում և բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են՝ տոնավաճառը փակելու որոշման դեմ:
«Ծնող եմ կորցրել և ծնողիս գերեզմանը պետք է սարքեմ, եթե տոնավաճառը փակեն , որևէ մեկը փող տալո՞ւ է , ասի՝ գնա գերեզմանը սարքիր։ 2002 թվից, արդեն 20 տարի, շուկայում եմ աշխատում , բանվոր եմ աշխատում, որ երկու կոպեկ փող տուն տանեմ, թոշակն էլ անգամ կոմունալներին չի հերիքում 31 հազար 600 դրամով ի՞նչ կարող ես անել»,-ասաց աշտակաիցներից մեկը։
Հիշեցնենք, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:
