«Վերջապես աղջկաս գրկեցի»․ Հայաստանից 17 արցախցի վերադարձավ Ստեփանակերտ (video)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ աջակցությամբ արցախցիների հերթական խումբն է Հայաստանից վերադարձել Արցախ, այս անգամ 17 հոգի: Շուրջ 50 օրվա բաժանումից հետո միացել են իրենց ընտանիքներին:
Արցախցի Զինա Սարգսյանը պատմում է. «Առողջական խնդիրներ ունեմ, գնացել եմ հերթական ստուգումների եւ ճանապարհը հաջորդ օրը փակվել է: 50 օր Երեւանում ենք մնացել, հետո 4 օր Գորիսում ենք մնացել, հետո զանգել ենք եւ գրանցվել Կարմիր խաչի կոմիտեում: Երկու օր առաջ զանգել են ու տեղեկացրել, որ պետք է գնաք Գորիս ու Կարմիր խաչի միջոցով գաք Արցախ»: 50 օրվա բաժանումից հետո նրա մանկահասակ թոռը դժվարությամբ է ճանաչել տատիկին, բայց ճանաչելուց հետո գրկից չէր իջնում:
