Նիկոլ անունով երևույթն իրավունք չունի Եռաբլուր մտնլու․ զոհվածի հայր (video)
Այսօր դատարանը քննում է ոստիկանության հայցն ընդդեմ զոհվածների ծնողների։
«2022 թվականի սեպտեմբերի 21-ին ես ու իմ նման շատ ծնողներ գնացել էինք մեր երեխաների տուն՝ Եռաբլուր ու մեզ այնտեղից բիրտ ձևով, առանց որևէ զգուշացման բերման ենթարկեցին, բայց ինչի՞ համար, ի՞նչ ենք արել կամ ի՞նչ օրենք ենք խախտել մինչև այսօր էլ չգիտեմ»,-այս մասին ասաց զոհված զինծառայող Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը։
«Այդ օրով Եռաբլուր էր ուզում գար այն մարդը, ով մեղավոր է այդքան զոհերի համար։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, մեղավորը իրավունք չունի մտնելու Եռաբլուր։ Առաջնահերթ խոսքը Նիկոլ անունով երևույթի մասին է»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
