Խուդինյանը ինձ հետ հայհոյում էր հրաման տվողին, իսկ ոստիկաններին գիտե՞ք՝ ինչ էր ասում. ծնող (video)

Այսօր առերեսում է տեղի ունենում Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանի հետ. վերջերս պարզ եղավ, որ ինքն է հրաման տվել «Եռաբլուրից» բերման ենթարկելու զոհված զինծառայողների ծնողներին: Այս մասին, այսօր՝ Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայողներից Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը:

«Դեռ սեպտեմբերի 23-ին ես եմ խոսել Խուդինյանի հետ, թեման հետեւյալն էր, թե ով է հրաման տվել: Դոգի քֆուրները մեր խոսակցության մեջ օրհնանք էր, այդ ձեւով շփվում էինք, որ իմանանք, թե ով է հրաման տվել: Հիմա չենք հասկանում, թե ինչ տարբերակով դարձավ, որ ինքն է տվել հրամանը: Անձամբ ինքը քիչ առաջ դրսում էր, ասաց՝ ես այդպիսի հրման չեմ տվել: Բայց առերեսման ժամանակ կարմիր բերետավորներից մի 3-4 հոգի ասել են, որ ինքն է տվել հրամանը: Մենք կասկածում ենք, որ այլ անձ տվել հրամանը, բայց թե ինչու Խուդինյանն իր վրա վերցրեց, ոչ մեկս չենք հասկանում: Կասկածում ենք Նիկոլ աշինյանի անվտանգության պետի վրա, անունը չգիտեմ»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով ինչ ընթացք կունենա գործը, Վիգեն Ազատյանն ասաց. «Չմոռանանք, որ բացի օրենքից կա նաեւ բարոյականություն, որը կարող է գերակշռել, օրենքից ավելի դաժան ու ճիշտ լինի: Այն տականքը, որ կարա հերոսածին մորը ոտուձեռ անի, տանի, դրան ի՞նչ մարդ անվանես, անբարոյական շատ տղերք են: Ես չեմ կարծում, որ Խուդինյանը սրա տակ կմնա, ինքը իմ հետ հավասար քֆուր էր անում այդ հրաման տվողին, ո՞նց կարա տենց բան լինի: Մինչեւ հիմա 5 հոգի առերեսվել է Խուդինյանի հետ, մինչ այդ առերեսումներ էին կարմիր բերետավորների հետ»,-ասաց Ազատյանը:

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am