Երեկ հրապարակը պիտի ծփար․ Զոհվածի մայրը՝ ողբերգական հրդեհի մասին (video)
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը:
«Երեկվա դեպքին եմ ուզում անդրադառնալ , այսօր հանդիպեցի մի գրառման, որում ասվում է, որ ծնողներն առաջինը իրենք պետք է ոտքի կանգնեն․ ապրիլ ամսից մենք ոտքի ենք կանգնել և նույնը՝ այսօր․ ո՞վ կա շարքային քաղաքացի մեր կողքին հիմա , ոչ ոք, իմ կարծիքով երեկվա դեպքից հետո, մարդկային բազմությունից հրապարակը պետք է տրաքեր ,ծփար, բայց անտարբերություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինվորի մայրը՝ Աստղ Գալեյանը։
