«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գեղարքունիքի մարզում գտնվող զորամասի կացարանում բռնկված հրդեհը պատճառ դարձավ, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերը չզեկուցվեն եւ չքննարկվեն:
Օրինակ՝ այդ հարցերից մեկով ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի անվամբ ներկայացված էր «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին հարցը: Այս նախագծով ՆԳՆ-ն բյուջեից լրացուցիչ գումար է ուզում՝ անհրաժեշտ թվով 50 հաստիքների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար, քանի որ, հիմնավորման համաձայն, նախատեսված հատկացումների անբավարարության հետեւանքով լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտություն է առաջացել:
Նշվում է, թե «Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների, մոնիտորինգի եւ վերահսկողության իրականացում» միջոցառման գծով ՀՀ պետական բյուջեով հատկացումներ առկա չեն, քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2022թ. դեկտեմբերի 30-ին: Նկատենք, որ ՆԳՆ-ն ունենալու է 50 հաստիքային միավոր, եւ, ըստ հաշվարկների, ամսական կպահանջվի 2 մլն 124 հազար դրամ, տարեկան 25 մլն 488 հազար դրամ, սակայն ներկայացված նախագծով առաջարկվում է ապահովել 6 ամսվա գումարը, որը կազմում է 12 մլն 744 հազար դրամ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը