Մինչեւ ե՞րբ, ձեր իշխանության օրոք ամեն օր զոհեր են լինում․ լրագրողը՝ Գնել Սանոսյանին (video)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չպատասխանեց զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հանգամանքների և դրանում իշխանության բացթողումների մասին հարցերին։
Հարցին՝ գուցե այդ դեպքով առաջի՞ն դեմքերը պատասխանատվության ենթարկվեն, նախարարն արձագանքեց.
«Յուրաքանչյուր դեպքի համար կա քրեաիրավական ընթացք»։
