«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքից 3 ամիս անց գործն այդպես էլ չի բացահայտվել. չկա ո՛չ կասկածյալ, ո՛չ մեղադրյալ: Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին անհայտ անձինք հարձակվել եւ ծեծի են ենթարկել Էդգար Ղազարյանին։
Ըստ տուժողի՝ դեպքը տեղի է ունեցել իրենց շքամուտքի մոտ, երբ տուն էր վերադառնում վարսավիրանոցից։ Նույն օրը ՔԿ-ում քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հատկանիշներով։ Ավելին՝ այս իրավիճակից հետո ոստիկանությունում սկսել են քննարկել նաեւ այն վարկածը, թե հենց Էդգար Ղազարյանը կարող էր ծրագրած լինել իրեն ծեծի ենթարկելու գործը: Եվ, ահա, վաղը, երբ լրանալու է այս միջադեպի երրորդ ամիսը, Էդգար Ղազարյանը որոշել է անձամբ ասուլիս տալ, բացահայտումներ անել եւ ներկայացնել նաեւ տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են բակում ծեծի ենթարկում իրեն:
Իհարկե, ոստիկանների կողմից շրջանառվող այս կարծիքը, թե միգուցե հենց նա է կազմակերպել այս ամենը, իրենց անգործությունը քողարկելու պատրվակ է, քանի որ իրականում կա տեսանյութ, թե ովքեր որտեղից են հարձակվում Էդգար Ղազարյանի վրա: Այ եթե որեւէ իշխանական գործիչ ծեծի ենթարկվեր, գործը կբացահայտվեր ժամերի ընթացքում»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը