Աթոռը պահելը՝ առաջնային գերխնդիր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր կանգնած ենք պետականության կորստի վտանգի առաջ։ Դժբախտաբար, ոչ բոլորն են գիտակցում սպառնալիքի խորությունը։ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները թվում են «հեռու», իսկ քաղաքացիները սովորականի պես իրենց առօրյա գործերով են զբաղված այն պարագայում, երբ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները շուտով կարող են նաև Հայաստանում կրկնվել։ Առավել զարմանալին այն է, որ որոշ մարդիկ դեռևս հույսեր են կապում նիկոլական «խաղաղության դարաշրջանի», ճանապարհների ապաշրջափակման ու դրա արդյունքում տնտեսական բարգավաճման հետ այն դեպքում, երբ ադրբեջանական նոր ագրեսիան օդում կախված է։ Նույն ժամանակ թշնամական երկրի ռազմական հանցագործ ղեկավար Ալիևն ավելի բացահայտ է խոսում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին ու կոնկրետ տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ սպառնալով նոր ագրեսիայով։

Սրանից ավելի ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասարակության մեջ արմատանա պայքարի վճռականությունը, որ հասարակության մեծամասնությունը գիտակցի, թե ինչ ծանր վիճակի են մեզ հասցրել Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը։ Հասկանալի է՝ վերջիններս չեն ցանկանում, որ մեր հասարակությունը համակվի պայքարի ոգով, որ գերիշխի ազգային մտածողությունը։ Նրանք մի կողմից փորձում են ապահովել թուրք-ադրբեջանական տանդեմի բարեհաճությունը, իսկ մյուս կողմից էլ իրենց անգործությունը արդարացնել նրանով, թե այդպիսով խուսափում են Հայաստանի համար անվտանգային սպառնալիք ստեղծելուց։ Ըստ այդմ, ցանկացած քայլի դեպքում իշխանությունները ցանկանում են նոր պատերազմի սպառնալիքով հանրության «վախը բռնել»։ Բայց ժամանակը ցույց է տալիս, որ եթե Ադրբեջանը ցանկանում է նոր ագրեսիա ձեռնարկել, ապա միշտ էլ դրա համար պատճառ կգտնի։


Ավելին, պաշտոնական Բաքուն եթե տեսնում է, որ Հայաստանում պայքարի ջահը չի վառվում, ավելի է լկտիանում ու նոր պահանջներ է ներկայացնում։ Իսկ պայքարի ծավալման տեսանկյունից նախ՝ ՀՀ իշխանություններն ընդհանրապես ընդունակ չեն հանրությանը որևէ գաղափարի շուրջ համախմբելու, երկրորդն էլ՝ նրանց մոտ միայն ազգայինի դեմ պայքարելը, հասարակության շրջանում բաժանարար գծեր տանելը, մարդկանց թշնամացնելն ու բարիկադներ կառուցելն է լավ ստացվում։ Մյուս կողմից էլ իշխող ուժի ներկայացուցիչները հասկանում են, թե ինչ տեղի կունենա, երբ հանրությունը համակվի պայքարի բոցով։ Փողոց դուրս եկած մարդիկ ՀՀ անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի պահանջներին դիմադրելու հարցով հստակ պահանջներ կդնեն իշխանությունների առաջ՝ նրանց քշելով ելման դիրքեր, «դեռ մի բան էլ ավելի», այսինքն՝ հասնել շուտափույթ իշխանափոխության։ Իսկ այս իշխանություններին ամենից շատ մի հարց է հետաքրքրում՝ որքան հնարավոր է՝ երկարաձգել սեփական իշխանությունը՝ թեկուզ մեր պետականության հաշվին կամ կենսական զիջումների գնով։

Դրա արդյունքում է, որ իշխանության ներկայացուցիչների կողմից, ասենք, այսպիսի հայտարարություններ են հնչում՝ «Արցախը կորցնես լա՞վ է, թե՞ Հայաստանը»։ Իսկ Փաշինյանը փաստացի արդարացնում է ադրբեջանական ագրեսիվ նկրտումները Արցախի նկատմամբ՝ հայտարարելով, թե միջազգային հանրությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Միայն սեփական աթոռը պահելու շահով է պայմանավորված նաև այն իրողությունը, որ, չնայած արտաքին սպառնալիքների ահագնացմանը, չնայած ներկա կատաստրոֆիկ վիճակին, Փաշինյանն ու իր «թիմը» միայն իրենց նեղ անձնական ու քաղաքական հարցերով են զբաղված։ Հայաստանն ու Արցախը հասցրել են կործանման եզրին, ելքեր գտնելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում, փոխարենը ներքաղաքական խաղեր են տալիս: Օրինակ՝ նորից ճնշումներ են սկսել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։

Հետապնդումների թիրախ են դարձել ՀՅԴականները, մյուս կողմից էլ՝ վերստին բարձրացվել է ընդդիմադիր 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, հետո իբր «փոշմանել» են ու ընտրողներին մեծ լավություն են արել (դասական շոու), և այլն։ Ի՞նչ է սա նշանակում: Շատ փորձագետների համոզմամբ՝ ճղճիմությունից, քինախնդրությունից և մանրախնդրությունից զատ կան խորքային պատճառներ. ի մասնավորի, շատերի կարծիքով, երկու հարց են լուծում Նիկոլն ու իր «թիմը». նախ՝ փորձում են ամրապնդել իրենց աթոռները, մյուս կողմից՝ ռևերանս են անում Ադրբեջանին, քանի որ Ալիևը պարբերաբար հայաստանյան ընդդիմությանը թիրախավորում է՝ նրանց ռևանշիստներ հայտարարելով։ Չնայած, եթե անկեղծ լինենք, այլևս զարմանալու բան էլ չկա. Փաշինյանը թքած ունի Հայաստանի վրա էլ, առավել ևս՝ Արցախի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ, բոլորի վրա էլ, միայն թե սեփական աթոռը պինդ գրկի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am