«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ է հրավիրելու, որի ընթացքում էլ անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորների մասով որոշում կկայացվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թիրախում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն է: Թեեւ բացակաների թիվը գերազանցած պատգամավորները 22-ն են, բոլորն էլ՝ «Հայաստան» խմբակցությունից, բայց տեղեկացանք, որ Սաղաթելյանի բացակայություններն ավելի շատ են, եւ իշխանությունը մտադիր է ՍԴ դիմել միայն Իշխան Սաղաթելյանի մասով՝ միջնորդելով զրկել նրան մանդատից;
Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից, որն ասաց. «Այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, վաղը խորհրդի նիստն է որոշելու»:
Նկատենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը եւ Սեյրան Օհանյանը արդեն տեւական ժամանակ է՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում են, ամեն կերպ փորձում են դաշտից հեռացնել ընդդիմադիր երկու պատգամավորներին: Ընդդիմադիրները, նշենք, վաղվա խորհրդի նիստին չեն մասնակցի»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը