Տվյալներ ունե՞ք՝ Ադրբեջանն առաջիկայում նոր պատերա՞զմ է սկսելու․ մեկնաբանում է ՊՆ փոխնախարարը (video)
Տարածաշրջանում լավածության աճը կա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ադրբեջանը նոր ագրեսիա ձեռնարկելո՞ւ է։
Նա վստահեցրեց՝ ՊՆ-ն անում է ամեն ինչ, որպեսզի հնարավոր ագրեսիայի դեպքում դիմակայում տեղի ունենա ու կարողանա խնդիրները լուծել։
«Այսօր էլ տարածաշրջանում լարվածության աճը կա, վերջին շրջանում չենք ունեցել մի օր, որ լարվածությա ֆոնը պահպանված չլինի», - ասաց փոխնախարարը։
