Նիկոլը սխալ ու սուտ հանեց իր ԱԽ քարտուղարին (video)
Հայաստանին որևէ պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել միութենական պետություն կազմելու վերաբերյալ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց իրականությունը, ցավոք, այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան՝ ենթատեքստը։ Մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են և մենք մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել մեր հայրենիքի պետականության հարատևությունն ապահովելու համար», - ասաց վարչապետը։
