Քայլե՛ր արեք․ Բերձորի միջանցքը պետք է բացվի․ արցախցիների ակցիան Կառավարության մոտ (video)

Արցախից տեղահանված քաղաքացիներն այսօր՝ դեկտեմբերի 30-ին կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ: Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր եկել են Հայաստանի կառավարությունից պահանջենք, որ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ. «Այսօր 19-րդ օրն է, որ Արցախը գտնվում է բլոկադայի մեջ: Հազարավոր ծնողներ եւ երեխաներ իրարից անջատված են, մի մասը գտնվում է Հայաստանում, մի մասն Արցախում: Դա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Մենք այսօր որեւէ դրական քայլ չենք տեսնում: Թեեւ տեսել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում անձամբ նախագահ Պուտինին ասել է, որ Լաչինի միջանցքը փակ է, բայց ոչ մի դրական քայլ չեն անում: Փաստորեն, եկել ենք այն համոզմն, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կարողանում իրենց խնդիրը կատարեն: Մյուս կողմից չենք կարող հասկանալ, ո՞նց կարող է նման գերտերությունը նման խնդիր վերցնի իր վրա, որ առնվազն 5 տարով մարդկանց համար ապահովելու է խաղաղ կյանք, բայց դեռ երկու տարի չանցած մարդիկ հայտնվել են բլոկադայի մեջ»:

Հարցին, թե այստեղ միտո՞ւմ են տեսնում, նա պատասխանեց. «Միտում չենք տեսնում, բայց քանի որ ԱԽ քարտուղարն ասել է, որ մեզնից միջանցք են ուզում, միութենական պետության մեջ են ուզում մտցնել Հայաստանը, դրա արձագանքն էլ տեսել ենք, որ ոչ թե հերքել են, այլ «աչոտ» են ուզել: Ասել են՝ պետք է պատասխան տաս՝ որտեղ ենք ասել, ոնց ենք ասել: Մենք նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման առաջին օրից էլ խախտումներ են գնում՝ սկսած Խծաբերդից, Հին Թաղերից մինչեւ Փառուխ ու Քարագլուխ: Բազմաթիվ դեպքեր են եղել ու ոչ մի արձագանք չկա»,-ասաց Ստեփանյանը:

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am