Երբ դու փալաս ես, քեզ բոլորն էլ ճնշելու են․ Իշխան Սաղաթելյանը՝ Կառավարության մոտ (video)
Ռուս խաղաղապահներն ունեն մանդատ, որը պետք է պատշաճ իրականացնեն, բայց դա չի նշանակում, որ այս կառավարության շենքում վեր ընկած պաշտոնյաները պետք է ձեռքերը լվանան Արցախից և 120 հազար մարդ գտնվի շրջափակման մեջ ու ասեն՝ մենք պատասխանատվություն չունենք: Կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքն է ստորագրել, ինքը, ՀՀ-ն պատասխանատվություն ունի իր 120 հազար քաղաքացիների ճակատագրի համար, հետևաբար իրենց պետք է հիշեցնենք, որ դուք պարտավոր եք այդ խնդիրները լուծել: Դուք չեք կարող շարունակ ասել՝ մեղավոր են ռուսները, ղարաբաղցիները, նախկինները, ընդդիմադիրները և խուսափեք ձեր բուն առաքելությունից և պատասխանատվությունից»:
