Մենք 3 ճանապարհ ունենք, ես իմ որոշումը կայացրել եմ. Ռուբեն Վարդանյան (video)

Իսկապես հպարտության և հարգանքի զգացում ունեմ, որ մարդիկ դժվարություններով հանդերձ ընդունում են այս իրավիճակը և պատրաստ են պայքարելու։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ելույթում:
«Ես հպարտ եմ և շնորհակալ եմ, որ այսքան մարդկանց հետ այստեղ եմ գտնվում։ Ես իմ ընկերներին ասում եմ, որ ես երջանիկ եմ իմ հայրենիքում, իմ ժողովրդի հետ միասին պաշտպանում ենք մեր արժանապատվությունը,մեր ապագան։ Ես 20 տարի է գալիս եմ Արցախ,և վերջին 52 օրը պետնախարար եմ,և վերջին 14-ի ընթացքում կատարում եմ օպերատիվ շտաբի ղեկավարի պաշտոնը: Իսկապես հպարտության և հարգանքի զգացում ունեմ, որ մարդիկ դժվարություններով հանդերձ ընդունում են այս իրավիճակը և պատրաստ են պայքարելու։ Եթե մենք գտնում ենք իմաստ պայքարելու, եթե կարող ենք հավատալ մեր առաջնորդներին,մենք պատրաստ ենք դիմակայել ամեն ինչի։ Առավոտյան գնացի շուկա,տարիքով մի կնոջ հարցրեցի ինչպես է,ասում է ապրանք չկա, բանջարեղեն չկա, շատ ծանր է․ հարցնում եմ, իսկ ինչպես եք դիմանում՝ ասում է միայն թե հավատանք,որ մեզ չեք խաբելու,որ մենք միասնական ենք։ Ես ձեզ հավատացնում եմ,որ մենք միասնական ենք»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով` պետք է դիմանալ, պետք է պայքարել եւ ստեղծված իրավիճակում 3 տարբերակ կա. «Մեկը որ ենթարկվում եւ ինտեգրվում ենք Ադրբեջանին, 2-րդը, այստեղից դուրսենք գալիս, 3-րդը` պայքարքում ենք: Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին, ես այստեղ եմ, ես պայքարում եմ եւ ես այստեղից չեմ գնալու եւ ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին: Ես ամեն ինչ տալու եմ Արցախի անկախության համար; Հրաշք չի լինելու, հրաշքի չսպասեք, մեզ սպասվում է շատ ծանր ճանապարհ, այդ ճանապարհով մենք անցնելու ենք իրար հետ միասին, բայց եթե մենք հավատանք, միասին լինենք, ես վստահ եմ, որ ոչ թե մենակ մենք ենք աշխարհին օգնելու, այլ աշխարհն է մեզ օգնելու:

Նա նշեց, որ փետրվարի 23-ին լրանում է Արցախյան պայքարի 35-րդ տարին եւ այդ տարիների ընթացքում Արցախի պայքարը չի ավարտվել:

«Եվ մենք պայքարի մեջ ենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի,որ մենք հաղթահարել ենք այս դժվարությունները, և ստացել ենք այն, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել»,-ասաց նա:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am