«Լավ եմ անում». Արծվիկ Մինասյանի ելույթից հետո Ալեն Սիմոնյանի նյարդերը տեղի տվեցին (video)

Ընդամենը 1.5 տարի առաջ նախաձեռնվեց,այսպես կոչված, մի «բարեփոխում», որն այսօր հետադարձ փոփոխության է ենթարկվում և ո՛չ հիմնական, ո՛չ հարակից զեկուցողները չանդրադարձան այդ հարցին, խոսքը «կալանքի դատարանների» վերացման մասին է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնության վերաբերյալ:

Նա հիշեցրեց, որ 2021 թվականի փետրվարի 3-ին, իշխող կուսակցության պատգամավորներն ընդունում էին «կալանքի դատարանների» մասին նախագիծը՝ բարձրաձայն հայտարարելով, թե դատարանների արդյունավետության բարձրացման, ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար են անում:

«Այսօր ուղիղ հակառակ հիմնավորումներով բերում և վերացնում եք այդ դատարանները: Լավ եք անում, որովհետև այդ դատարանները, ինչպես այն ժամանակ բարձրաձայնում էինք, ստեղծվել էին մեկ նպատակով՝ ծառայեցնել սեփական քաղաքական ուժի դեմ պայքարող անձանց նկատմամբ կալանքի կիրառմանը: Փաստը և հիմնավորումները շատ հստակ են: Հիշեցնեմ Ջհանգիրյան օպերացիան, երբ Գագիկ Ջհանգիրյանն իր հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցի ընթացքում ինչպես էր հիմնավորում դատական համակարգի նվաճման գործընթացը, որպեսզի կարողանան զսպել քաղաքական ընդդիմությանը»,-հայտարարեց Մինասյանը:

Սրան արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով. «Սա էլ ոնց որ 2008-ի մարտի 1-ից հետո ելույթ լիներ, երբ իշխանությունը ակնհայտ գործողություններ էր անում նույն Ջհանգիրյանի նկատմամբ»: Ապա դիմելով ընդդիմադիր պատգմավորներին՝ նշեց. «Էդ դարակների միջից հանո՞ւմ եք այն ելույթները, որ պետք է լինեին 2006-ին, 2007-ին, 2008-ին, «Կոլցո» օպերացիաների ժամանակ, Սերժ Սարգսյանինեւ Ռոբերտ Քոչարյանին դաշնակից դառնալու ժամանակ, հայտնի մարդկանց ոկղմից դատավորներին զանգելու ժամանակ: Մեկ-մեկ էլ կարող եք մեր ընդդիմադիր ժամանակ եղած ելույթները վերցնել, տեղերով փոխել, ելույթ ունենալ»:

Երբ Արծվիկ Մինասյանը բողոքեց, որ նիստը վարողն օգտվում է իր դիրքից, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Լավ եմ անում՝ օգտվում եմ, կարող եք հանձնաժողով ստեղծել, ձեզ էլ չեմ ընդհատում, պարոն Մինասյան»:

դիտվել է 1574 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am