Որպես հայր հասկանում եմ ձեզ. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ՀՀ-ում մնացած երեխաների ծնողների հետ (video)
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել արցախցի այն ծնողների հետ, որոնց երեխաները Լաչինի միջանցքի փակվելուց հետո ստիպված են մնալ Հայաստանում:
Պետնախարարը նշել է, որ հարցը քննարկվել է և՛ Անվտանգության խորհրդի նիստում, և՛ քաղաքական տարբեր ուժերի հետ։
«Որպես հայր հասկանում եմ ձեր ապրումները, ձեր մտահոգություններն ու անհանգստությունները: Մյուս կողմից ուզում եմ հավաստիացնել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի երեխաներն այնտեղ ապահովված լինեն ու նորմալ կենսապայմաններ ունենան»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:
