Ինչի շուրջ են ընթանում բանակցությունները

«Հրապարակ օրաթերթը» գրում է․Օրեր առաջ գրել էինք, որ ճանապարհի բացման հետ կապված բանակցությունները ձախողվել են, եւ ռուսների մասնակցությամբ ընթացող պրոցեսը հաջողություն չի արձանագրել, ու անորոշ ժամանակով հետաձգվել է ճանապարհի բացումը:


Բանն այն է, որ ադրբեջանական կողմը չի համաձայնել հայկական կողմի առաջարկին, իսկ հայկական կողմն էլ մերժել է ադրբեջանականի առաջարկը: Ո՞րն է այդ առաջարկների տարբերությունը: Լավատեղյակ աղբյուրը ներկայացրեց խնդիրը․ հայկական կողմն առաջարկել է, որ ադրբեջանցիները բացեն ճանապարհը՝ խոստանալով, որ դրանից հետո թույլ կտա, որ «բնապահպանների» մի փոքր խումբ մտնի հանքեր եւ «մոնիթորինգ անի»:

Ադրբեջանական կողմը հրաժարվել է` պահանջելով նախ թույլ տալ, որ իրենց խումբը մտնի հանքեր` «մոնիթորինգ անի», որից հետո իրենք կբացեն ճանապարհը: Արցախի իշխանությունները որոշել են առայժմ դիմադրել` չհամաձայնել այս պահանջներին, երկու պատճառով: Նախ, որ մեկ անգամ զիջելուց հետո ադրբեջանցիները կարող են հետագայում էլ այս մեթոդը կիրառել եւ նոր զիջումներ պարտադրել, եւ երկրորդ` հասարակական կարծիքը կարող է շատ խիստ լինել, եւ մարդիկ կարող են ուղղակի փողոց դուրս գալ ու իշխանությունը վերցնել իրենց ձեռքը:

Այս իրավիճակի լուծումը կարող է լինել կա՛մ հանրային ճնշման ներքո Ադրբեջանի հոժարակամ նահանջը եւ ճանապարհը բացելը: Կամ` բլոկադան այնքան երկարի, որ մարդիկ համաձայնեն, որ մի 4 հոգանոց կեղծ-բնապահպանների խմբին թույլ տան՝ մտնել Դրմբոն:

 

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am