ՔՊ-ականներն իրար անպատասխանատու են որակում․ Նիկոլը տեղյա՞կ է (video)
Արդեն չորս օր է Արցախն ադրբեջանցիների ձեռքում պատանդի կարգավիճակում է։ Շուրջ 120 հազար մեր հայրենակիցներ կանգնած են հումանիտար աղետի շեմին։
Այս օրերին ՔՊ-ականներն իրար հերթ չտալով պահանջում են, որպեսզի ռուս խաղաղապահները գործուն քայլեր անեն, իսկ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանն ասում է՝ ռուս խաղաղապահները պետք է շանսատակ անեն ադրբեջանցիներին։
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն իր հերթին էլ ասաց, որ անպատասխանատու պետք է լինել, որ կոչ անեն ուժ կիրառել Լաչինի միջանցքում։
Մանրամասները՝ տեսանյութում․
