Էդմոնի թիրախը․ նոր հարված և ու՞մ (video)
Եթե հումանիտար ճգնաժամի մեջ ենք, էթնիկ զտման վտանգ կա, այդ հարցի լուծումը ամբողջ ժողովրդավարական միջազգային հանրության դաշտում է, ոչ միայն Ռուսաստանի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի հատուկ Հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Որովհետեւ այսօր Արցախի ժողովուրդը պատժվում է իր ժողովրդավարական ընտրության պատճառով: Այս ճգնաժամը դրա համար է: Ադրբեջանն ուզում է տարածքներ առանց ժողովրդի: Մեր խոսույթը մարդկանց մասին է, մարդկանց բնական իրավունքների մասին է, Ադրբեջանի մոտեցումները սար, ձոր, հանք, հանքարդյունաբերություն, ոսկի, փող, դրա մասին է: Մարդկանց մասին մեր խոսակցությունն ընկալելի է, հասկանալի է միջազգային հանրության համար»,-ասաց նա:
